Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում անհնար է հասնել իրական անվտանգության ու կայունության, քանի դեռ տարածաշրջանի որևէ հատված ենթարկվում է ապակայունացնող քայլերի և տնտեսական ճնշման։
Ուրբաթ ուշ երեկոյան հրապարակված ուղերձում Փեզեշքիանը ընդգծել է, որ տարածաշրջանային դիվանագիտությունը չպետք է սահմանափակվի միայն հանդիպումներով։
Նրա խոսքով՝ այն պետք է դառնա ճգնաժամերի կարգավորման, երկխոսության պահպանման, լարվածության սրման կանխման և տարածաշրջանի երկրների միջև գործնական համագործակցության զարգացման իրական գործիք։
Իրանի նախագահը նշել է, որ կայուն անվտանգությունն ու կայունությունը պահանջում են ոչ միայն դիվանագիտական շփումներ, այլև լարվածության նվազեցմանը և փոխգործակցության ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլեր։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



