Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում անհնար է հասնել իրական անվտանգության ու կայունության, քանի դեռ տարածաշրջանի որևէ հատված ենթարկվում է ապակայունացնող քայլերի և տնտեսական ճնշման։
Ուրբաթ ուշ երեկոյան հրապարակված ուղերձում Փեզեշքիանը ընդգծել է, որ տարածաշրջանային դիվանագիտությունը չպետք է սահմանափակվի միայն հանդիպումներով։
Նրա խոսքով՝ այն պետք է դառնա ճգնաժամերի կարգավորման, երկխոսության պահպանման, լարվածության սրման կանխման և տարածաշրջանի երկրների միջև գործնական համագործակցության զարգացման իրական գործիք։
Իրանի նախագահը նշել է, որ կայուն անվտանգությունն ու կայունությունը պահանջում են ոչ միայն դիվանագիտական շփումներ, այլև լարվածության նվազեցմանը և փոխգործակցության ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլեր։
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



