ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը
INTERNATIONAL NEWSԵվրոպան այս ձմռանը կբախվի վառելիքի գների հետագա աճի՝ Հորմուզի նեղուցում ճգնաժամի արագ լուծման բացակայության պատճառով, հայտարարել է ԵՄ էներգետիկայի և բնակարանաշինության հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենը:
Պաշտոնյան նշել է, որ գների աճն արդեն իսկ ազդել է ինչպես սովորական քաղաքացիների, այնպես էլ եվրոպական ընկերությունների վրա: Նա զգուշացրել է, որ վառելիքի շուկայում որևէ բարելավում ակնկալել պետք չէ:
«Ցավոք, պետք է խոստովանեմ, որ այս ձմռանը իրավիճակն ավելի կվատանա, քանի որ մենք Հորմուզի նեղուցի ճգնաժամի արագ լուծում չենք տեսնում», – ասել է նա Euronews-ին:
Յորգենսենը հավելել է, որ նույնիսկ եթե նեղուցը վերաբացվի, կայուն մատակարարումը վերականգնելու համար ժամանակ կպահանջվի:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



