ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպան այս ձմռանը կբախվի վառելիքի գների հետագա աճի՝ Հորմուզի նեղուցում ճգնաժամի արագ լուծման բացակայության պատճառով, հայտարարել է ԵՄ էներգետիկայի և բնակարանաշինության հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենը:
Պաշտոնյան նշել է, որ գների աճն արդեն իսկ ազդել է ինչպես սովորական քաղաքացիների, այնպես էլ եվրոպական ընկերությունների վրա: Նա զգուշացրել է, որ վառելիքի շուկայում որևէ բարելավում ակնկալել պետք չէ:
«Ցավոք, պետք է խոստովանեմ, որ այս ձմռանը իրավիճակն ավելի կվատանա, քանի որ մենք Հորմուզի նեղուցի ճգնաժամի արագ լուծում չենք տեսնում», – ասել է նա Euronews-ին:
Յորգենսենը հավելել է, որ նույնիսկ եթե նեղուցը վերաբացվի, կայուն մատակարարումը վերականգնելու համար ժամանակ կպահանջվի:
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



