Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Bombardier ARTEMIS II հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թռիչքների տվյալներին։
Ինքնաթիռը օդ է բարձրացել Ռումինիայից և շարժվել դեպի Սև ծով։ Մոսկվայի ժամանակով ժամը 08:45-ին այն արդեն գտնվել է ծովի ջրային տարածքի երկնքում, որից հետո շարունակել է թռիչքները նույն շրջանում։ Ինքնաթիռի վերջնական ուղղությունը չի նշվում։
Bombardier ինքնաթիռը ամերիկյան Leidos ընկերության կողմից վերափոխվել է հետախուզական խնդիրների իրականացման համար և ստացել ARTEMIS II անվանումը։ Այն պարբերաբար օգտագործվում է Կալինինգրադի մարզի շուրջ, ինչպես նաև Սև ծովի՝ Ղրիմին և Ռուսաստանի հարավային շրջաններին հարող հատվածներում հետախուզական թռիչքների համար։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



