Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Bombardier ARTEMIS II հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թռիչքների տվյալներին։
Ինքնաթիռը օդ է բարձրացել Ռումինիայից և շարժվել դեպի Սև ծով։ Մոսկվայի ժամանակով ժամը 08:45-ին այն արդեն գտնվել է ծովի ջրային տարածքի երկնքում, որից հետո շարունակել է թռիչքները նույն շրջանում։ Ինքնաթիռի վերջնական ուղղությունը չի նշվում։
Bombardier ինքնաթիռը ամերիկյան Leidos ընկերության կողմից վերափոխվել է հետախուզական խնդիրների իրականացման համար և ստացել ARTEMIS II անվանումը։ Այն պարբերաբար օգտագործվում է Կալինինգրադի մարզի շուրջ, ինչպես նաև Սև ծովի՝ Ղրիմին և Ռուսաստանի հարավային շրջաններին հարող հատվածներում հետախուզական թռիչքների համար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



