Անցյալ տարվա բնակարանային գողությունը բացահայտվեց
SOCIETYՓետրվարի 20-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արարատի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Շահումյանի 16-րդ փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են եթարկել 1992 թ. ծնված Լեւոն Ա.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 2015 թ. նոյեմբերին, դռան փականը կոտրելով, ապօրինի մուտք է գործել Զանգակատուն գյուղի տներից մեկն ու գողացել գորգ, իսկ տանը կից օժանդակ կառույցից` էլեկտրական շարժիչ եւ կարաս:
Գողոնը մասամբ հայտնաբերվել եւ առգրավվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



