Անցյալ տարվա բնակարանային գողությունը բացահայտվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 20-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արարատի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Շահումյանի 16-րդ փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են եթարկել 1992 թ. ծնված Լեւոն Ա.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 2015 թ. նոյեմբերին, դռան փականը կոտրելով, ապօրինի մուտք է գործել Զանգակատուն գյուղի տներից մեկն ու գողացել գորգ, իսկ տանը կից օժանդակ կառույցից` էլեկտրական շարժիչ եւ կարաս:
Գողոնը մասամբ հայտնաբերվել եւ առգրավվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:



