Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Արա Պապյանը ռուս-թուրքական լարվածության խորացում է կանխատեսում

SOCIETY

 Հայաստանն անմասն չէ Սիրիայում ընթացող հակամարտության շուրջ ռուս-թուրքական լարվածության համատեքստից, իրադարձությունները կամ մեր օգտին են, կամ մեր դեմ. համոզված է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Անդրադառնալով Ռուսաստանում Մոսկվայի 1921 թ. պայմանագրի չեղարկման կոչերի ընձեռած հնարավորությանը՝ Արա Պապյանն ընդգծեց, որ հատկապես այս առումով բավական լավ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել Հայաստանի համար. այն պետք է հնարավորինս օգտագործել:

Արա Պապյանի կարծիքով՝  ռուս-թուրքական ներկա լարվածությունը կխորանա, թեև դասական ցամաքային պատերազմի չի վերածվի: Քաղաքագետը թեև տրամաբանական է համարում այն կոչերը, որ Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի, սակայն դա անհնար է ռուսական ռազմաբազայի առկայության, ինչպես նաև սիրիական հակամարտության մեջ Սփյուռքի ներգրավվածության առումով: «Բացի այդ, Թուրքիան և մնացյալ աշխարհը Հայաստանին չեն ընկալում որպես չեզոք կողմ, այլ դիտարկում են որպես Ռուսաստանի դաշնակից՝ հաճախ, սակայն , ուռճացնելով այդ դերը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արա Պապյանը:

Բանախոսը համաձայն չէ նաև այն տեսակետին, թե Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի չեղարկման մասին խոսելու պարագայում Հայաստանը անվտանգության խնդիրներ կունենա, որովհետև եթե Թուրքիան Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն ունենա, կանի դա առանց Երևանից հնչող այդ կոչերի:

Արա Պապյանը համոզված է՝ թեև շատ բան մեզնից կախված չէ, սակայն պետք է ամեն դեպքում Ռուսաստանում ակտիվացնել աշխատանքները: «Անհրաժեշտ է օգտվել ժամանակային պատուհանից, ներկայացնել մեր շահերը, ռուսական կառավարական և հասարակական շրջանակներին ցույց տալ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անօրինականությունը, ինչպես նաև մեծացնել մեր պաշտպանունակությունը»,- ընդգծեց նա:

Պատասխանելով հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում Նախիջևանի տարածքով Իրան-Հայաստան երկաթուղու վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին՝ Արա Պապյանը նշեց, որ դա Հայաստանի միակ հնարավորությունն է՝ խուսափելու տարածաշրջանային լիակատար մեկուսացումից: Նա անիրատեսական է համարում Սյունիքի տարածքով Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հնարավորությունը՝ նախևառաջ տեխնիկական անհնարինության, ինչպես նաև ֆինանսական մեծ ծախսերի պատճառով: Դրա փոխարեն Արա Պապյանի համոզմամբ, Հայաստանը պետք է շտապի և քայլեր ձեռնարկի նախիջևանյան երկաթուղու վերագործարկման ուղղությամբ նախքան իրանա-ադրբեջանական Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման ավարտը, որի` ադրբեջանական հատվածի ֆինանսավորումն ի դեպ, իրականացնում է ռուսաստանյան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը:

«Հայաստանի Հանրապետությունը կարող է միջազգային մակարդակով հանդես գալ Նախիջևանի երկաթուղու գործարկման կառուցողական առաջարկով՝ «Հանուն տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության հաստատման» ձևակերպմամբ: Եթե Ադրբեջանը հրաժարվի, ապա Հայստանը պետք է հայտարարի, որ դա իր միակ ելքն է տարածաշրջանային մեկուսացումից խուսափելու համար, և վերահսկողության տակ վերցնի Նախիջևանը: Դա գուցեև սխալ տարբերակ է, սակայն նման է վիրահատական անխուսափելի միջամտության, հակառակ դեպքում այլընտրանքը հիվանդի դանդաղ մահն է»,- եզրափակեց Պապյանը:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future