Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արա Պապյանը ռուս-թուրքական լարվածության խորացում է կանխատեսում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանն անմասն չէ Սիրիայում ընթացող հակամարտության շուրջ ռուս-թուրքական լարվածության համատեքստից, իրադարձությունները կամ մեր օգտին են, կամ մեր դեմ. համոզված է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Անդրադառնալով Ռուսաստանում Մոսկվայի 1921 թ. պայմանագրի չեղարկման կոչերի ընձեռած հնարավորությանը՝ Արա Պապյանն ընդգծեց, որ հատկապես այս առումով բավական լավ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել Հայաստանի համար. այն պետք է հնարավորինս օգտագործել:

Արա Պապյանի կարծիքով՝  ռուս-թուրքական ներկա լարվածությունը կխորանա, թեև դասական ցամաքային պատերազմի չի վերածվի: Քաղաքագետը թեև տրամաբանական է համարում այն կոչերը, որ Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի, սակայն դա անհնար է ռուսական ռազմաբազայի առկայության, ինչպես նաև սիրիական հակամարտության մեջ Սփյուռքի ներգրավվածության առումով: «Բացի այդ, Թուրքիան և մնացյալ աշխարհը Հայաստանին չեն ընկալում որպես չեզոք կողմ, այլ դիտարկում են որպես Ռուսաստանի դաշնակից՝ հաճախ, սակայն , ուռճացնելով այդ դերը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արա Պապյանը:

Բանախոսը համաձայն չէ նաև այն տեսակետին, թե Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի չեղարկման մասին խոսելու պարագայում Հայաստանը անվտանգության խնդիրներ կունենա, որովհետև եթե Թուրքիան Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն ունենա, կանի դա առանց Երևանից հնչող այդ կոչերի:

Արա Պապյանը համոզված է՝ թեև շատ բան մեզնից կախված չէ, սակայն պետք է ամեն դեպքում Ռուսաստանում ակտիվացնել աշխատանքները: «Անհրաժեշտ է օգտվել ժամանակային պատուհանից, ներկայացնել մեր շահերը, ռուսական կառավարական և հասարակական շրջանակներին ցույց տալ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անօրինականությունը, ինչպես նաև մեծացնել մեր պաշտպանունակությունը»,- ընդգծեց նա:

Պատասխանելով հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում Նախիջևանի տարածքով Իրան-Հայաստան երկաթուղու վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին՝ Արա Պապյանը նշեց, որ դա Հայաստանի միակ հնարավորությունն է՝ խուսափելու տարածաշրջանային լիակատար մեկուսացումից: Նա անիրատեսական է համարում Սյունիքի տարածքով Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հնարավորությունը՝ նախևառաջ տեխնիկական անհնարինության, ինչպես նաև ֆինանսական մեծ ծախսերի պատճառով: Դրա փոխարեն Արա Պապյանի համոզմամբ, Հայաստանը պետք է շտապի և քայլեր ձեռնարկի նախիջևանյան երկաթուղու վերագործարկման ուղղությամբ նախքան իրանա-ադրբեջանական Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման ավարտը, որի` ադրբեջանական հատվածի ֆինանսավորումն ի դեպ, իրականացնում է ռուսաստանյան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը:

«Հայաստանի Հանրապետությունը կարող է միջազգային մակարդակով հանդես գալ Նախիջևանի երկաթուղու գործարկման կառուցողական առաջարկով՝ «Հանուն տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության հաստատման» ձևակերպմամբ: Եթե Ադրբեջանը հրաժարվի, ապա Հայստանը պետք է հայտարարի, որ դա իր միակ ելքն է տարածաշրջանային մեկուսացումից խուսափելու համար, և վերահսկողության տակ վերցնի Նախիջևանը: Դա գուցեև սխալ տարբերակ է, սակայն նման է վիրահատական անխուսափելի միջամտության, հակառակ դեպքում այլընտրանքը հիվանդի դանդաղ մահն է»,- եզրափակեց Պապյանը:

Սմարթֆոնից կախվածություն․ ինչու ենք մենք «կպած» էկրաններին և ինչպես փոխել դա Հանտավիրուսի շուրջ իրավիճակը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ Տասնյակ կրակոցներ և հատուկ գործողություն Թեքսասում. մեկ մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել Լիոնել Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում ես երբևէ տեսել եմ․ Դեմբելե Զախարովան «նեոնացիզմ» է որակել Զելենսկու վերջին քայլը Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Իրանը մշակում է համաձայնագրի վերջնական տեքստը․ Բաղայի «Ռեալը» բանակցություններ է սկսել «Արսենալի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի հետ ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները Կիրանցեցի Գոհար Վարդանյանը, ով հրապարակայնորեն խոսել էր համայնքում ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր դիտարկումների մասին, ազատվել է աշխատանքից Ուկրաինայի պատերազմը նոր փուլում․ վերջին զարգացումները Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները «Բարսելոնան» դատական հայց է ներկայացրել «Ռեալի» նախագահի դեմ 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Անձրևները կլինեն հորդառատ․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ստորագրահավաք՝ ընդդեմ քվենների գողության. ՀՃԿ անդամները Ազատության հրապարակոմ ենՄի թողեք, որ կացինն իջնի գլխներիդ, որ հասկանաք' գլուխը մտածելու համար է. միացեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ 100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ Առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով, խուսափել հեղեղավտանգ գոտիներից Ապարանի ջրամբարից ներքև՝ մինչև Քասախի գետաբերան գետահունային հատվածից օգտվող ջրօգտագործողներին հորդորում ենք խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց. Փրկարար ծառայություն Ռուսաստանը մեծացնելու է պատասխան հարվածների ուժը. Պուտին Տոռնադոները քանդում են տները, շոգը ռեկորդներ է սահմանում․ Ամերիկան եղանակային քաոսի մեջ է Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա Ալբերտ Առստամյանի գործով բողոքը Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Սխալ տեղեկություններ են տարածվում Հորմուզի նեղուցը բացելու և Իրանի միջուկային զենքի ծրագիրը դադարեցնելու հնարավոր գործարքի մասին․ Վենս Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համարԱռևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մի շարք երկրներ միացել են ՆԱՏՕ-ին 2022 թվականից հետո՝ Ռուսաստանի պարտության դեպքում «կարկանդակի կտոր» ապահովելու համար․ Պուտին Հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ մանրամասները ժամանակին կներկայացվեն հանրությանը․ Արաղչի Պաշտոնանկություններ՝ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում․ վարչապետը հայտարարել է՝ չի պատրաստվում հեռանալ Երևանում հերթական անգամ մեքենա են թալանել, պատճառվել է 2 մլն դրամի վնաս «Ինստագրամ»-ում ու «Ֆեյսբուք»-ում զանգվածային խափանումներ են Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել թափանցիկություն և հարգել իրավական պատշաճ ընթացակարգերը Արմեն Աշոտյանի գործումՄբապե. Կհամաձայնեի ոչ մի գոլ չխփել, բայց նվաճել աշխարհի գավաթը Ֆրանսիայում դատարանը դատապարտել է Ադրբեջանի 9 քաղաքացու՝ բլոգեր Մահամադ Միրզալիի սպանության փորձի համար Թրամփն անդրադարձել է Իրանի հետ համաձայնեցված պայմաններին Քամի Սասաֆռայի ճյուղերում. երբ ներկայացումը ստեղծվում է մարդկանցով, այն դադարում է պարզապես ներկայացում լինելուց Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուստարվա համար 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջnւկային զենք չի ունենա. Նեթանյահու Կիևյան կամուրջը որոշ ժամանակ երթևեկության համար փակ է լինելու Զգուշացում՝ Հիդրոմետից. առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ Աննախադեպ կեղծված ընտրություններ․ «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու ձգտում, նպատակը՝ 3/5 ունենալն է, պետք է չեղարկել ընտրությունները․ Արմեն ՄանվելյանՆախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկուտ. Լևոն Ազիզյան Ձայների վերահաշվարկը բացահայտել է հանձնաժողովներում տիրող իրական պատկերը. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրինԿիևյան կամուրջը որոշ ժամանակ երթևեկության համար փակ է լինելու IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը