Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր Ավետիսյան
BLOGՔաղաքականությամբ զբաղվելը մեծ պատասխանատվություն է ողջ ազգի, պետականության և պետության նկատմամբ, այլ ոչ թե սեփական շահերի ու ամբիցիաների խաղադաշտ։
Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ կամ իրենց քաղաքական գործիչ համարողները վերջապես պետք է հասկանան, որ իրենց ամենակարևոր, կարելի է ասել՝ միակ անելիքը սեփական պետության անվտանգության խնդիրը լուծելն է։ Իսկ դա նշանակում է, որ այդ մարդիկ պետք է ունենան ունակություն, կարողություն, քաղաքական ինտելեկտ, վերլուծելու ունակություններ, որպեսզի կարողանան գտնել սեփական պետության շահերը։
Ի՞նչ ասել է Հայաստանի պետական շահ։ Որպեսզի հետո կարողանան հասկանալ՝ Հայաստանի իրենց գտած շահերը ո՞ր պետությունների հետ են համընկնում, ո՞ր պետությունների հետ՝ ոչ, որովհետև մեր քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ եթե իրենք սխալ գտնեն Հայաստանի պետական շահերը, հետևաբար նաև սխալ են գտնելու այն պետություններին, որոնց հետ համընկնում են մեր պետության շահերը, և արդյունքում վտանգելու են մեր պետականությունն ու մեր ժողովրդին։
Մեծ հաշվով, քաղաքականությամբ զբաղվել ցանկացող մարդիկ պետք է ունենան ներքին բարոյական կոդեքսներ, պատասխանատվության ընկալում և գիտակցեն, որ իրենց սխալների արդյունքում սեփական ժողովուրդն ու պետությունը կարող են վճարել, և առհասարակ այդպես էլ լինում է․ վճարում են շատ թանկ գին։
Եվ մարդիկ, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում, պետք է այնքան բարոյականություն և պատասխանատվություն ունենան, որ հասկանան, որ քաղաքականությամբ զբաղվելը միայն խոսելով, իրար վիրավորելով, քննադատելով, պետության հաշվին ֆռֆռալով, պետական պաշտոնը վայելելով կամ քննադատական խոսքով հանդես գալով չէ։ Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ։
Իսկ թե ինչով են զբաղված մեր քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը, մենք տեսնում ենք նրանց խոսքը, նրանց գործունեությունը, նրանց պատասխանատվության ընկալումը, և ցավոք սրտի, նրանցից շատ-շատերը, եթե չասենք՝ նրանց ճնշող մեծամասնությունը, չեն գիտակցում, որ իրենց կարևորագույն աշխատանքը, իսկ իմ կարծիքով՝ իրենց միակ աշխատանքը, մեր պետության և ժողովրդի անվտանգության խնդրի լուծումն է, մեր պետության շահերը ձևակերպելը։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



