Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Ախթալայում վիճակն օրհասական է. ախթալեցիները 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել, բայց լռում են

SOCIETY

Ախթալայի Լեռնահարսատացման կոմբինատի աշխատակիցները դեկտեմբեր և հունվար ամիսների աշխատավարձերը դեռ չեն ստացել, իսկ նոյեմբերի աշխատավարձի մի մասը, որը դեռ դեկտեմբերից չէին վճարել, միայն մի քանի օր առաջ են ստացել: Ստեղծված իրավիճակը կարծես հաստ վարագույրով սքողելիս լինեն թե´ Ախթալայի ԼՀԿ ղեկավարությունը, թե´ հենց իրենք՝ ախթալեցիները, ովքեր համրորեն համակերպվում են աշխատավարձ չստանալու և աշխատանքից զրկվելու փաստի հետ:

Խնդրի հետքերով գնացել է Past.am-ի թղթակիցը՝ պարզելու՝ ի վերջո ո՞րն է աշխատավարձերի չվճարման և հարյուրավոր մարդկանց աշխատանքից ազատելու պատճառը: 

Իրավիճակի մասին մանրամասներ Ախթալայի ԼՀԿ-ն ոչ միայն չի ներկայացանում, այլև խուսափում է շփվել լրագրողների հետ: Մեր բազմաթիվ փորձերն ինչ-որ կերպով կապ հաստատել ԼՀԿ ղեկավարության հետ՝ տեղեկություն ստանալու նպատակով, այդպես էլ ապարդյուն եղան: Կոմբինատում կամ չկար որևէ մեկը, որ պատասխաներ մեր հեռախոսազանգերին, կամ էլ զանգերին պատասխանողներ, այնուամենայնիվ, գտնվում էին, ովքեր, սակայն, դժվարանում էին պատասխանել, թե, ի վերջո, ո՞վ է իրավասու մեր հարցերին հաղորդակից լինելու:

Պարզվում է՝ Ախթալայի ԼՀԿ շուրջ 20 աշխատակիցներ դեռ օգոստոս ամսին են ազատվել աշխատանքից՝ պատճառաբանությամբ, թե փակվում է կոմբինատի հանքանյութի հանքախորշերից մեկը, հետևաբար այդ հանքախորշի աշխատակիցներն այլևս անգործության են մատվում և անիմաստ է նրանց՝ որպես աշխատող, պահելը:

Մի քանի ամիս անց էլ ազատման ստացականներ էին ստացել ԼՀԿ շուրջ 70 աշխատակիցներ, որոնց ազատման պատճառը կապվել էր Համաշխարհային շուկայում պղնձի գների անկման հետ, ինչց էլ տուժում է ԼՀԿ բյուջեն, որ չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Սակայն այս աշխատողների կրճատմամբ ԼՀԿ բյուջեն, պարզվում է, այդպես էլ «ուշքի չի եկել» և չի կարողացել մարել աշխատակիցների պարտքերը: Ավելին՝ դեռ փետրվարից աշխատանքից ազատված աշխատակիցների վերջնահաշվարկները և 2 ամսվա աշխատավարձերը ԼՀԿ-ն դեռևս չի մարել: Ըստ աշխատակիցների՝ դեռ պարզ էլ չէ, թե երբ կմարի:

Մեր թղթակիցը պարզել է, որ արդեն մի քանի օր է, ինչ Ախթալայի ԼՀԿ-ն հրաժարվել է համապատասխան տրանսպորտով ապահովել իր աշխատակիցներին: Եվ վերջիններս (3 հերթափոխի աշխատակիցներն էլ) ստիպված են լինում քաղաքի տարբեր թաղամասերից մինչև գործարան (շուրջ՝ 4-5 կմ) ոտքով քայլել: Աշխատակիցները նշեցին, որ նախկինում համապատասխան մեքենաներ կամ ավտոբուս է տրամադրվել իրենց աշխատանքի տանել-բերելու համար, ինչը հիմա այլևս չկա: «Պատկերացնում եք՝ կեսգիշերին աշխատանքի գնացող կամ աշխատանքից վերադարձող մարդկանց դժվարությունն էդ ժամին 4-5 կմ ոտքով կտրել-անցնելու համար: Մենք ասեք ջհանդամ, բա էս կանա՞յք, որ մեզ հետ հավասար տուժվում են: Բա մե՞ղք չեն էդքան ոտքով գնան-գան: Չտված փողերը քիչ էին, հմի էլ՝ էս թազա տրյուկները»,- նեղսրտեց կոմբինատի աշխատակիցներից մեկը: Աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ միայն ԼՀԿ վարչական շենքի աշխատողների համար են համապատասխան տրանսպորտ ապահովել, ինչը վիրավորական է. «Ինչի նրանք մինիստր են: Է, մենք էլ ենք մարդ իրանց նման: Գոնե մի քիչ հարգեն էլի իրենց բանվորին»:

Past.am-ի թղթակիցը ծանոթացել է նաև քաղաքի հոգեբանական վիճակին՝ նկատելով, որ ախթալեցիները ընկճված են ու վախվորած: Չնայած առկա բազում խնդիրներին՝ ախթալեցիները չեն դժգոհում ԼՀԿ ղեկավարությանը, թե ինչո՞ւ են իրենց եղբայրներին ու ընկերներին աշխատանքից անհիմն ազատում, ինչո՞ւ չեն վճարում աշխատավարձերը: Տպավորություն է, թե այդպես էլ պետք է լիներ և մարդիկ համակերպվում են, կամ էլ՝ վախենում են ձայն հանել՝ մտածելով, թե իրենք էլ կզրկվեն աշխատանքից, որի համար, ի դեպ, շուրջ 3 ամիս է չեն վճարվել:

Ներկա դրությամբ՝ Ախթալայի ԼՀԿ-ն աշխատում է մասնակի: Աշխատակիցները մեկ շաբաթ աշխատում են, մեկ շաբաթ՝ հարկադիր պարապուրդի գնում՝ վճարվելով սահմանված աշխատավարձի 2/3-ի չափով:

Քաղաքում ԼՀԿ-ին միակ «բողոքի նոտա» հղած անհատները խանութպաններն են, ովքեր առժամանակ հրաժարվել են ապառիկով ապրանք տալ քաղաքի բնակիչներին: Սակայն սա բնավ էլ չի շարժել ԼՀԿ ղեկավարության գութը: 

Ախթալայում վիճակը շարունակում է օրհասական մնալ: ԼՀԿ-ի շուրջ 100-ից ավելի աշխատակիցներ կրճատվել են, աշխատողներն էլ՝ աշխատավարձ չեն ստացել և դեռ պարզ էլ չէ, թե երբ կստանան:

Տարօրինակն այն է, որ բոլոր ախթալեցիներին հետաքրքրում է այս հարցը, սակայն որևէ մեկը չի բարձրաձայնում իր իրավունքների ոտնահարման և արժանապատիվ ապրելու իր իրավունքի մասին: Տարօրինակ է նաև այն փաստը, որ ուղիղ մեկ տարի առաջ շուրջ մեկ շաբաթ մեկ մարդու պես 13 աշխատակցի աշխատանքային իրավուքները պաշտպանելու համար գործադուլ անող ախթալեցիներն այսօր լուռ ու մունջ հետևում են դեպքերի տխուր զարգացումներին:

Լիլիթ Լալայան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future