Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ախթալայում վիճակն օրհասական է. ախթալեցիները 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել, բայց լռում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ախթալայի Լեռնահարսատացման կոմբինատի աշխատակիցները դեկտեմբեր և հունվար ամիսների աշխատավարձերը դեռ չեն ստացել, իսկ նոյեմբերի աշխատավարձի մի մասը, որը դեռ դեկտեմբերից չէին վճարել, միայն մի քանի օր առաջ են ստացել: Ստեղծված իրավիճակը կարծես հաստ վարագույրով սքողելիս լինեն թե´ Ախթալայի ԼՀԿ ղեկավարությունը, թե´ հենց իրենք՝ ախթալեցիները, ովքեր համրորեն համակերպվում են աշխատավարձ չստանալու և աշխատանքից զրկվելու փաստի հետ:

Խնդրի հետքերով գնացել է Past.am-ի թղթակիցը՝ պարզելու՝ ի վերջո ո՞րն է աշխատավարձերի չվճարման և հարյուրավոր մարդկանց աշխատանքից ազատելու պատճառը: 

Իրավիճակի մասին մանրամասներ Ախթալայի ԼՀԿ-ն ոչ միայն չի ներկայացանում, այլև խուսափում է շփվել լրագրողների հետ: Մեր բազմաթիվ փորձերն ինչ-որ կերպով կապ հաստատել ԼՀԿ ղեկավարության հետ՝ տեղեկություն ստանալու նպատակով, այդպես էլ ապարդյուն եղան: Կոմբինատում կամ չկար որևէ մեկը, որ պատասխաներ մեր հեռախոսազանգերին, կամ էլ զանգերին պատասխանողներ, այնուամենայնիվ, գտնվում էին, ովքեր, սակայն, դժվարանում էին պատասխանել, թե, ի վերջո, ո՞վ է իրավասու մեր հարցերին հաղորդակից լինելու:

Պարզվում է՝ Ախթալայի ԼՀԿ շուրջ 20 աշխատակիցներ դեռ օգոստոս ամսին են ազատվել աշխատանքից՝ պատճառաբանությամբ, թե փակվում է կոմբինատի հանքանյութի հանքախորշերից մեկը, հետևաբար այդ հանքախորշի աշխատակիցներն այլևս անգործության են մատվում և անիմաստ է նրանց՝ որպես աշխատող, պահելը:

Մի քանի ամիս անց էլ ազատման ստացականներ էին ստացել ԼՀԿ շուրջ 70 աշխատակիցներ, որոնց ազատման պատճառը կապվել էր Համաշխարհային շուկայում պղնձի գների անկման հետ, ինչց էլ տուժում է ԼՀԿ բյուջեն, որ չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Սակայն այս աշխատողների կրճատմամբ ԼՀԿ բյուջեն, պարզվում է, այդպես էլ «ուշքի չի եկել» և չի կարողացել մարել աշխատակիցների պարտքերը: Ավելին՝ դեռ փետրվարից աշխատանքից ազատված աշխատակիցների վերջնահաշվարկները և 2 ամսվա աշխատավարձերը ԼՀԿ-ն դեռևս չի մարել: Ըստ աշխատակիցների՝ դեռ պարզ էլ չէ, թե երբ կմարի:

Մեր թղթակիցը պարզել է, որ արդեն մի քանի օր է, ինչ Ախթալայի ԼՀԿ-ն հրաժարվել է համապատասխան տրանսպորտով ապահովել իր աշխատակիցներին: Եվ վերջիններս (3 հերթափոխի աշխատակիցներն էլ) ստիպված են լինում քաղաքի տարբեր թաղամասերից մինչև գործարան (շուրջ՝ 4-5 կմ) ոտքով քայլել: Աշխատակիցները նշեցին, որ նախկինում համապատասխան մեքենաներ կամ ավտոբուս է տրամադրվել իրենց աշխատանքի տանել-բերելու համար, ինչը հիմա այլևս չկա: «Պատկերացնում եք՝ կեսգիշերին աշխատանքի գնացող կամ աշխատանքից վերադարձող մարդկանց դժվարությունն էդ ժամին 4-5 կմ ոտքով կտրել-անցնելու համար: Մենք ասեք ջհանդամ, բա էս կանա՞յք, որ մեզ հետ հավասար տուժվում են: Բա մե՞ղք չեն էդքան ոտքով գնան-գան: Չտված փողերը քիչ էին, հմի էլ՝ էս թազա տրյուկները»,- նեղսրտեց կոմբինատի աշխատակիցներից մեկը: Աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ միայն ԼՀԿ վարչական շենքի աշխատողների համար են համապատասխան տրանսպորտ ապահովել, ինչը վիրավորական է. «Ինչի նրանք մինիստր են: Է, մենք էլ ենք մարդ իրանց նման: Գոնե մի քիչ հարգեն էլի իրենց բանվորին»:

Past.am-ի թղթակիցը ծանոթացել է նաև քաղաքի հոգեբանական վիճակին՝ նկատելով, որ ախթալեցիները ընկճված են ու վախվորած: Չնայած առկա բազում խնդիրներին՝ ախթալեցիները չեն դժգոհում ԼՀԿ ղեկավարությանը, թե ինչո՞ւ են իրենց եղբայրներին ու ընկերներին աշխատանքից անհիմն ազատում, ինչո՞ւ չեն վճարում աշխատավարձերը: Տպավորություն է, թե այդպես էլ պետք է լիներ և մարդիկ համակերպվում են, կամ էլ՝ վախենում են ձայն հանել՝ մտածելով, թե իրենք էլ կզրկվեն աշխատանքից, որի համար, ի դեպ, շուրջ 3 ամիս է չեն վճարվել:

Ներկա դրությամբ՝ Ախթալայի ԼՀԿ-ն աշխատում է մասնակի: Աշխատակիցները մեկ շաբաթ աշխատում են, մեկ շաբաթ՝ հարկադիր պարապուրդի գնում՝ վճարվելով սահմանված աշխատավարձի 2/3-ի չափով:

Քաղաքում ԼՀԿ-ին միակ «բողոքի նոտա» հղած անհատները խանութպաններն են, ովքեր առժամանակ հրաժարվել են ապառիկով ապրանք տալ քաղաքի բնակիչներին: Սակայն սա բնավ էլ չի շարժել ԼՀԿ ղեկավարության գութը: 

Ախթալայում վիճակը շարունակում է օրհասական մնալ: ԼՀԿ-ի շուրջ 100-ից ավելի աշխատակիցներ կրճատվել են, աշխատողներն էլ՝ աշխատավարձ չեն ստացել և դեռ պարզ էլ չէ, թե երբ կստանան:

Տարօրինակն այն է, որ բոլոր ախթալեցիներին հետաքրքրում է այս հարցը, սակայն որևէ մեկը չի բարձրաձայնում իր իրավունքների ոտնահարման և արժանապատիվ ապրելու իր իրավունքի մասին: Տարօրինակ է նաև այն փաստը, որ ուղիղ մեկ տարի առաջ շուրջ մեկ շաբաթ մեկ մարդու պես 13 աշխատակցի աշխատանքային իրավուքները պաշտպանելու համար գործադուլ անող ախթալեցիներն այսօր լուռ ու մունջ հետևում են դեպքերի տխուր զարգացումներին:

Լիլիթ Լալայան

Ապարանի ջրամբարից ներքև՝ մինչև Քասախի գետաբերան գետահունային հատվածից օգտվող ջրօգտագործողներին հորդորում ենք խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց. Փրկարար ծառայություն Ռուսաստանը մեծացնելու է պատասխան հարվածների ուժը. Պուտին Տոռնադոները քանդում են տները, շոգը ռեկորդներ է սահմանում․ Ամերիկան եղանակային քաոսի մեջ է Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա Ալբերտ Առստամյանի գործով բողոքը Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Սխալ տեղեկություններ են տարածվում Հորմուզի նեղուցը բացելու և Իրանի միջուկային զենքի ծրագիրը դադարեցնելու հնարավոր գործարքի մասին․ Վենս Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համարԱռևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մի շարք երկրներ միացել են ՆԱՏՕ-ին 2022 թվականից հետո՝ Ռուսաստանի պարտության դեպքում «կարկանդակի կտոր» ապահովելու համար․ Պուտին Հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ մանրամասները ժամանակին կներկայացվեն հանրությանը․ Արաղչի Պաշտոնանկություններ՝ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում․ վարչապետը հայտարարել է՝ չի պատրաստվում հեռանալ Երևանում հերթական անգամ մեքենա են թալանել, պատճառվել է 2 մլն դրամի վնաս «Ինստագրամ»-ում ու «Ֆեյսբուք»-ում զանգվածային խափանումներ են Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել թափանցիկություն և հարգել իրավական պատշաճ ընթացակարգերը Արմեն Աշոտյանի գործումՄբապե. Կհամաձայնեի ոչ մի գոլ չխփել, բայց նվաճել աշխարհի գավաթը Ֆրանսիայում դատարանը դատապարտել է Ադրբեջանի 9 քաղաքացու՝ բլոգեր Մահամադ Միրզալիի սպանության փորձի համար Թրամփն անդրադարձել է Իրանի հետ համաձայնեցված պայմաններին Քամի Սասաֆռայի ճյուղերում. երբ ներկայացումը ստեղծվում է մարդկանցով, այն դադարում է պարզապես ներկայացում լինելուց Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուստարվա համար 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջnւկային զենք չի ունենա. Նեթանյահու Կիևյան կամուրջը որոշ ժամանակ երթևեկության համար փակ է լինելու Զգուշացում՝ Հիդրոմետից. առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ Աննախադեպ կեղծված ընտրություններ․ «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու ձգտում, նպատակը՝ 3/5 ունենալն է, պետք է չեղարկել ընտրությունները․ Արմեն ՄանվելյանՆախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկուտ. Լևոն Ազիզյան Ձայների վերահաշվարկը բացահայտել է հանձնաժողովներում տիրող իրական պատկերը. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրինԿիևյան կամուրջը որոշ ժամանակ երթևեկության համար փակ է լինելու IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը Արսեն Վարդանյանը բողոքի ակցիա է իրականացնում ընտրությունների դեմ իր անհամաձայնությունն արտահայտելով 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Փաշինյանը ատում է հայ ազգին, իր աթոռը հեշտ չի թողնի. Եղիազարյան Մովսես Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ստորագրահավաքին և «քո ձայնը գողացել են դուրս արի պայքարի» ակցիային Գեղամ Մանուկյանը միացավ ստորագրահավաքին Բոլոր ընտրատեղամասերում կեղծիքներ են եղել, պարտադիր պետք է չեղարկվի ընտրությունները Պայքարը շարունակվում է «Ազատության» հրապարակում Երկրաշարժ՝ Ադրբեջանում. զգացվել է նաև Հայաստանում ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է ռուսաստանցիներին Թաիլանդում ԱՄՆ-ի հարցումով ձերբակալվելու վտանգի մասին Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ Ջրհեղեղի հերթը Կողբ գյուղինն է. ուժգին ամպրոպ ու անձրև է տեղումԱդրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր նախագծի իրագործողներն եք․ Շիրազ ՄանուկյանՍամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ 16-ամյա աղջիկը տարօրինակ հաղորդագրություն է թողել և անհետացել ՇՄ նախարարությունը հորդորում է զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելու քայլերիցԱՄՆ-ը և Իրանը կարող են հաջորդ շաբաթ հուշագիր ստորագրել. CBS Ձերբակալել են ԵՊՀ դասախոս Ալեն Ղևոնդյանին Ընտրողը «ոչ» է ասել Արցախի հարցը փակելուն․ Փաշինյանը պարտվել է․ Մենուա ՍողոմոնյանԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ