«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին
BLOG«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների շուրջ ստեղծված և նրանց առնչվող իրավիճակի վերաբերյալ։
• WCC Կենտրոնական կոմիտեի նախագահ, եպիսկոպոս դոկտոր Հայնրիխ Բեդֆորդ-Շտրոմը և WCC-ի գլխավոր քարտուղար, վերապատվելի պրոֆեսոր դոկտոր Ջերի Փիլեյը ընդգծել են Հայ Առաքելական Եկեղեցու կենսական հոգևոր, մշակութային և պատմական դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում և քրիստոնեական ավելի լայն ընտանիքում։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մասնավորապես մտահոգություն է հայտնել «Եկեղեցու ներքին գործերին անհարկի միջամտության» առնչությամբ և ընդգծել, որ առճակատումը պետք է կարգավորվի այնպիսի եղանակով, որը կնպաստի հայ ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին։
Հայտարարությունը կարևոր միջազգային արձագանք է՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ աճող լարվածության, ինչպես նաև Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը միջամտելու վերաբերյալ հնչող մտահոգությունների համատեքստում։
WCC-ի հայտարարությունն ամբողջությամբ՝
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



