«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին
ԲԼՈԳ«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների շուրջ ստեղծված և նրանց առնչվող իրավիճակի վերաբերյալ։
• WCC Կենտրոնական կոմիտեի նախագահ, եպիսկոպոս դոկտոր Հայնրիխ Բեդֆորդ-Շտրոմը և WCC-ի գլխավոր քարտուղար, վերապատվելի պրոֆեսոր դոկտոր Ջերի Փիլեյը ընդգծել են Հայ Առաքելական Եկեղեցու կենսական հոգևոր, մշակութային և պատմական դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում և քրիստոնեական ավելի լայն ընտանիքում։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մասնավորապես մտահոգություն է հայտնել «Եկեղեցու ներքին գործերին անհարկի միջամտության» առնչությամբ և ընդգծել, որ առճակատումը պետք է կարգավորվի այնպիսի եղանակով, որը կնպաստի հայ ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին։
Հայտարարությունը կարևոր միջազգային արձագանք է՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ աճող լարվածության, ինչպես նաև Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը միջամտելու վերաբերյալ հնչող մտահոգությունների համատեքստում։
WCC-ի հայտարարությունն ամբողջությամբ՝
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



