Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Կենդանաբանական այգում ամենաշատը ո՞ւմ վանդակի շուրջ են մարդիկ հավաքվում՝ կապիկի, իսկ կապիկ լինելը դեռ արվեստ չէ. Լիլի Էլբակյան

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Լիլի Էլբակյանին վերջին շրջանում էկրաններին հազվադեպ կարելի է տեսնել, նա այդ փաստը կապում է ժամանակին իր հաճախակի մերժումների հետ.

«Երեխաներս դեռ փոքր են ու ես էլ ցանկանում եմ իրենց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, որպեսզի հանկարծ ու հանկարծ իմ կարիքը չզգան: Հատկապես, երբ որդիս նոր էր ծնվել, ողջ ուշադրությունս նրան էր ուղղված (դե աղջիկս արդեն համեմատաբար մեծ է), այդ է պատճառը, որ թատրոնի եւ դասավանդման աշխատանքիս զուգահեռ հազվադեպ եմ նկարահանումների առաջարկներն ընդունում: Իսկ հիմա, կարծում եմ, անընդհատ մերժումներից հետո պակասել են առաջարկները, հավանաբար շատերը կարծում են՝ կրկին կմերժեմ: Ինչ խոսք՝ հետաքրքիր առաջարկներ ունենալու դեպքում սիրով կհամաձայնեմ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Լիլի Էլբակյանը:

Լիլին արդեն երկար տարիներ է դասավանդում է ԵՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետում, այս տարի երիտասարդ դասախոսի կուրսը ավարտում է, ինչն էլ ավելի ծավալուն է դարձրել նրա զբաղվածությունը. «Այս աշխատանքը շատ եմ սիրում, կուրսս այս տարի ավարտում է, ուսանողներս արդեն մի շարք փորձերով ու պրեմիերաներով են զբաղված, ինչն ինձ ոչ միայն ոգեւորում, այլեւ հպարտություն է պատճառում»,- նշեց դերասանուհին, իսկ հարցին, թե ինչպե՞ս է կայանում ուսանող եւ երիտասարդ դասախոս կապը, Լիլի Էլբակյանը պատասխանեց.

«Արդեն տասը տարվա փորձ ունեմ, բայց դեռեւս լսարան մտնելիս փոքր-ինչ հուզմունք կա, ամեն դեպքում՝ սիրում եմ իմ աշխատանքը: Ուսանողներիս հետ ընկերներ ենք, բայց աշխատանքի մեջ էլ շատ խիստ եմ, ինձ մոտ հստակ սահմանազատված է ՝ ընկերությունը ընկերություն, գործը՝ գործ մոտեցումը, եթե այդպես չլինի, վատ կլինի հենց ուսանողներիս համար, քանի որ հաստատ լավ արդյունքի չենք հասնի: Հենց մեր նման հարաբերությունների շնորհիվ էլ ուսանողներիցս մի քանիսն արդեն թատրոնի բեմում են: Ինչ վերաբերում է երիտասարդ դասախոս եւ ուսանող հարաբերություններին՝ պետք է նկատեմ, որ այդ առումով դժվարություններն արդեն անցած են: Տասը տարի առաջ, երբ նոր էի ավարտել, միանգամից սկսեցի դասավանդել, այ այն ժամանակ շատ դժվար էր: Հատկապես հիշում եմ, որ սկզբում հայրիկիս ասիստենտն էի, ընդ որում, երբ հայրս հայտնեց այդ մասին, անհանգստացած ասացի, որ դեռ չեմ կարող ու նա խոստացավ օգնել, բայց սեպտեմբերի 1-ից սկսած նա ինձ լսարանում մենակ թողեց: Այն ժամանակ ես իսկապես շատ փոքրիկ էի, ուսանողները ինձնից բարձրահասակ էին, ուստի կանգնում էի աթոռին ու բղավում էի, որ լռեն ու դաս անենք: Մի օր էլ հայրս ասաց, որ դիտմամբ սկզբնական ամիսները չեկավ դասի, ասաց՝ «Ես քեզ գցել եմ օվկիանոս, որ դու լողալ սովորես», հիմա համաձայն եմ հայրիկիս հետ»:

Խոսելով մեր դերասանների նոր սերնդից, որոնց մեծ մասամբ այնքան էլ միանշանակ չեն ընդունում ավագ սերնդի դերասանները՝ Լիլին նկատեց. «Ես չեմ կարող ասել, թե ինչ կար մեր ավագ սերնդի դերասանների ժամանակ, բայց մի բան հաստատ է՝ այն ժամանակ նրանք շատ ավելի կարդացած եւ գրագետ էին, սակայն այս սերնդի մեջ էլ մեկ այլ հետաքրքիր բան կա՝ նրանք կարծես թե խտանյութ լինեն, մերօրյա ինֆորմացվածության արդյունքում նրանց հետ աշխատելը հեշտ է դառնում, նրանք շատ արագ են կողմնորոշվում, որը չկար օրինակ իմ սերնդի ժամանակ: Իհարկե, մի ցավալի բան կա՝ նրանք գալիս են դատարկ, առանց հիմքի: Ամեն դեպքում՝ չեմ կարծում, որ հույս չկա ավելի լավը դառնալու: Մեր ավագ սերունդը շատ հաճախ վատ կերպով է արտահայտվում սերիալում նկարահանվող մարդկանց հանդեպ, ովքեր մասնագիտությամբ դերասաններ չեն ու դա շատ պարզ է երեւում, նրանք չեն խաղում, նրանք ուղղակի տեքստ են կարդում: Իհարկե, միանշանակ ասել երիտասարդները թույլ են՝ սխալ կլինի, քանի որ կան լավ  դերասաններ»:

Շարունակությունը՝ այստեղ:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder