Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Այս տարեց մարդու մահից հետո նրա թոռները գտան իրենց հասցեագրված մի նամակ. դրանում առկա անգին խորհուրդները առ այսօր ոգեշնչել են հազարավոր մարդկանց

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Ջեյմս Ֆլանագանը՝ Նյու Ջերսիից, իր թոռներին շատ սիրող պապիկ էր: Իր վաղաժամ մահվանից առաջ նա իր հինգ թոռնիկներին նամակ է թողել, որտեղ նա շարադրել է երջանիկ կյանքի համար տպավորիչ խորհուրդներ:

Այս նամակով նա ոչ միայն իր թոռներին է ոգեշնչել, այլ շատ ուրիշ մարդկանց:

Ձեզ ենք ներկայացնում է այս հուզիչ պատմությունը:

Grandkids-Offers-Life-Lessons-For-The-Rest-Of-Us

«Իմ թանկագին Ռայան, Կոնոր, Բրենդոն, Չառլի և սիրելի Մերի Կետրին:

Իմ իմաստուն և հեռատես աղջիկ Ռեյչելը պնդում էր, որ ես ձեզ համար մի քանի կարևոր խորհուրդներ գրեմ, որոնք ինձ կյանքն է սովորեցրել: Ես գրում եմ ձեզ այս նամակը 2012 թվականի ապրիլի 8-ին, իմ 72-րդ տարեդարձի նախօրեին:

Ձեզանից յուրաքանչյուրն իսկական Աստծո պարգև է, ինչպես ձեր ընտանիքի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Միշտ հիշեք այդ մասին: Հատկապես այն պահերին, երբ կասկածների և հուսահատության սառցե քամին կներխուժի ձեր կյանք:

Ոչ ոքից և ոչնչից մի վախեցեք, երբ հարցը վերաբերում է կյանքից լիարժեք հաճույք ստանալուն: Հետևեք ձեր երազանքներին և հույսերին, չնայած այն բանին, թե որքան անհասանելի կամ տարօրինակ կթվան դրանք ուրիշներին: Շատերը չեն անում այն, ինչ իրենք են ուզում, միայն նրա համար, որ անհանգստանում են, թե ինչ կասեն կամ կմտածեն ուրիշները: Խուսափեք վատատես մարդկանցից: Կյանքում ամենավատ բանն է՝ շրջվել հետ և ասել. «Ես պետք է, ես պիտի…»: Ռիսկի դիմեք, սխալներ արեք:

Այս աշխարհում բոլորը շատ սովորական մարդիկ են: Ոմանք ցանկանում են կրել «զիլ» գլխարկներ, ոմանք երազում են հարգարժան կոչումների մասին կամ իշխանության և ցանկանում են, որ իրենց բոլորից վեր համարեն: Մի հավատացեք նրանց: Նրանք նույնպես ունեն կասկածներ, վախեր, հույսեր: Նրանք ուտում են, խմում են, քնում են, գազեր են բաց թողնում՝ բոլոր մարդկանց նման:

265a9f16f17b33ae98df961bd5330f06

Ցուցակ կազմեք, թե ինչ եք ուզում այնել այս կյանքում. Գնալ ինչ-որ տեղ, սովորել ինչ-որ բան, օտար լեզու սովորել, ինչ-որ յուրահատուկ մեկին հանդիպել: Երկար ցուցակ գրեք, և ամեն տարի դրա մի փոքր մասն արեք: Մի ասեք ինքներդ ձեզ. «Ես դա վաղը կանեմ, կամ մյուս ամիս, կամ մյուս տարի»: Քանի որ այդ դեպքում, այդ բանն այդպես էլ չի արվի:

Առաջնորդվեք այս իռլանդական ասացվածքով. «Գովաբանեք երեխային, և նա հաջողակ կմեծանա»:

Բարեհամբույր եղեք և արեք ամեն ինչ, ուրիշներին օգնելու համար, հատկապես թույլերին, վախեցածներին և երեխաներին: Յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի և յուրաքանչյուրին պետք է ձեր աջակցությունը:

Չմտնեք բանակի այն շարքերը կամ այլ կարմազմակերպություններ, որտեղ սովորեցնում են սպանել: Պատերազմը չարիք է:

Որքան հնարավոր է շատ գրքեր կարդացեք: Դրանք ուրախության, իմաստության և ոգեշնչման հիանալի աղբյուր են: Դրանց պետք չեն ո՛չ մարտկոցներ, ո՛չ ինտերնետին միանալու սարքեր, դրանք կարող եք վերցնել ձեր հետ, ուր որ ցանկանաք:

Ազնիվ եղեք:

10 Ճանապարհորդեք: Մշտապես ճանապարհորդեք, հատկապես երիտասարդ ժամանակ: Մի սպասեք, թե երբ «բավականաչափ» գումար կունենաք, կամ, թե երբ «հաջողակ պահ» կլինի: Այդպես, դա երբեք տեղի չի ունենա: Հենց այսօր զբաղվեք ձեր անձնագրի հարցերով:

11 Ձեր համար ընտրեք մասնագիտություն և աշխատանք, որը դուք կսիրեք: Պետք չէ բացառել, որ կլինեն դժվար պահեր, բայց հիմնականում, աշխատանքից պետք է հաճույք ստանալ: Խուսափեք աշխատել՝ միայն հանուն գումարի: Դա ձեր հոգուն վնաս կհասցնի:

Close-up of love letter and fountain pen

12 Մի բղավեք: Դա երբեք չի օգնում, այլ միայն ցավ է պատճառում ձեզ և ուրիշներին: Միշտ, երբ ես բղավել եմ, ես ոչնչի չեմ հասել:

13 Միշտ պահեք երեխաներին տված ձեր խոստումները: Երբեք մի ասեք «տեսնենք», եթե ցանկանում եք ասել «ոչ»: Երեխաները ձեզանից ճիշտ են սպասում, տվեք նրանց այդ ճիշտը սիրով և բարությամբ:

14 Երբեք սեր մի խոստովանեք այն մարդուն, ում չեք սիրում:

15 Ապրեք՝ բնության հետ ներդաշնակության մեջ: Գնացեք անտառ, սարեր, լողափեր, անապատներ: Դա կարևոր է ձեր հոգու համար:

16 Այցելեք Իռլանդիա: Դա այն վայրն է, որտեղ ծնվել է, սկիզբ է առել մեր ընտանիքի ոգին:

17 Գրկեք այն մարդկանց, ում սիրում եք: Հենց հիմա ասեք, թե որքան շատ եք սիրում նրանց, մի սպասեք, որ շատ ուշ լինի:

18 Շնորհակալ եղեք: Իռլանդական մի ասացվածք կա. «Այսօր մեր կյանքի օրն է, և այն չի կրկնվելու: Ապրեք ամեն օր՝ այս մասին հիշելով»:

bigstock-Grandpa-s-Hand-4401739

Top Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia