«Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով պարտվել է «Ժետիսու»-ին
SPORTԱնթալիայում մարզումային հավաք անցկացնող «Ալաշկերտը» ստուգողական խաղում մրցել է Ղազախստանի «Ժետիսուի» հետ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատարը պարտություն է կրել նվազագույն հաշվով:
Ինչպես տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, ղազախական թիմին հաջողվել է հաշիվը բացել արդեն 7-րդ րոպեին: Հետագայում երեւանցիներն ստեղծել են գոլ խփելու մի քանի իրական պահեր, մինչդեռ մրցակիցը՝ ոչ: Ալաշկերտցիներից մոտ էին հաջողությանը Խորեն Վերանյանը, Հեբեր Արաուխոն, Միհրան Մանասյանը՝ երկու անգամ, սակայն հաշիվն այդպես էլ մնացել է անփոփոխ:
Փետրվարի 21-ին «Ալաշկերտը» կհանդիպի Լիտվայի «Սուդուվա» թիմի հետ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



