«Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով պարտվել է «Ժետիսու»-ին
ՍՊՈՐՏԱնթալիայում մարզումային հավաք անցկացնող «Ալաշկերտը» ստուգողական խաղում մրցել է Ղազախստանի «Ժետիսուի» հետ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատարը պարտություն է կրել նվազագույն հաշվով:
Ինչպես տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, ղազախական թիմին հաջողվել է հաշիվը բացել արդեն 7-րդ րոպեին: Հետագայում երեւանցիներն ստեղծել են գոլ խփելու մի քանի իրական պահեր, մինչդեռ մրցակիցը՝ ոչ: Ալաշկերտցիներից մոտ էին հաջողությանը Խորեն Վերանյանը, Հեբեր Արաուխոն, Միհրան Մանասյանը՝ երկու անգամ, սակայն հաշիվն այդպես էլ մնացել է անփոփոխ:
Փետրվարի 21-ին «Ալաշկերտը» կհանդիպի Լիտվայի «Սուդուվա» թիմի հետ:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



