Վայոց ձորի առաջին դասարանցիներին բաժանվել են ԱՐՄԹԱԲ պլանշետներ
SOCIETYՎայոց ձորի մարզում մեկնարկել է ՀՀ ԿԳՆ նախաձեռնած պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում մարզի բոլոր դպրոցների առաջին դասարանի աշակերտներին են բաժանվել ԱՐՄԹԱԲ պլանշետները` համապատասխան կրթական բովանդակությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Ծրագիրը կտևի 4 տարի և հնարավորություն կտա դասապրոցեսը դարձնել առավել ինտերակտիվ և հետաքրքիր: Արդյունքների ամփոփումից հետո կորոշվի նորարարության հետագա ճակատագիրը:
Հավելեմ, որ պահպանվում են նաև երեխաների համար նախատեսված համապատասխան սանիտարահիգիենիկ նորմերը»,-նշված է ՀՀ ԿԳ նախարարի գրառման մեջ:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



