Վայոց ձորի առաջին դասարանցիներին բաժանվել են ԱՐՄԹԱԲ պլանշետներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայոց ձորի մարզում մեկնարկել է ՀՀ ԿԳՆ նախաձեռնած պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում մարզի բոլոր դպրոցների առաջին դասարանի աշակերտներին են բաժանվել ԱՐՄԹԱԲ պլանշետները` համապատասխան կրթական բովանդակությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Ծրագիրը կտևի 4 տարի և հնարավորություն կտա դասապրոցեսը դարձնել առավել ինտերակտիվ և հետաքրքիր: Արդյունքների ամփոփումից հետո կորոշվի նորարարության հետագա ճակատագիրը:
Հավելեմ, որ պահպանվում են նաև երեխաների համար նախատեսված համապատասխան սանիտարահիգիենիկ նորմերը»,-նշված է ՀՀ ԿԳ նախարարի գրառման մեջ:



