Փաշինյանի մոտ առաջացած ցայտնոտային իրավիճակը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի բարձր հեղինակությամբ. Իվետա Տոնոյան
POLITICSՆիկոլ Փաշինյանի մոտ առաջացած ցայտնոտային իրավիճակը պայմանավորված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի բարձր հեղինակությամբ, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Այո՛, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու և ասելիքի բացակայության պայմաններում Նիկոլ Փաշինյանը վերադարձել է ընդդիմադիր, բարձր տոնայնությամբ խոսող լրագրողի հոգեվիճակին: Որևէ ունեցվածք կորցնելու վախ չի կարող համեմատվել հայրենիքը կորցնելու սարսափի հետ: Հայրենիքը երբեք չի կարող լինել այլընտրանքի թեմա: Թող պետականացնի Արարատցեմենտը, բնականաբար, իրավական գործընթացք կսկսենք»,- հայտարարեց Ծառուկյանի մամուլի խոսնակը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



