Փաշինյանի մոտ առաջացած ցայտնոտային իրավիճակը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի բարձր հեղինակությամբ. Իվետա Տոնոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՆիկոլ Փաշինյանի մոտ առաջացած ցայտնոտային իրավիճակը պայմանավորված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի բարձր հեղինակությամբ, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Այո՛, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու և ասելիքի բացակայության պայմաններում Նիկոլ Փաշինյանը վերադարձել է ընդդիմադիր, բարձր տոնայնությամբ խոսող լրագրողի հոգեվիճակին: Որևէ ունեցվածք կորցնելու վախ չի կարող համեմատվել հայրենիքը կորցնելու սարսափի հետ: Հայրենիքը երբեք չի կարող լինել այլընտրանքի թեմա: Թող պետականացնի Արարատցեմենտը, բնականաբար, իրավական գործընթացք կսկսենք»,- հայտարարեց Ծառուկյանի մամուլի խոսնակը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



