«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ
SOCIETY«Յունիսպորտ» ակումբը շարունակում է գրանցել հաջողություններ հայկական ֆուտզալում՝ վստահ մրցելույթներով հանդես գալով ինչպես Հայաստանի Գավաթի, այնպես էլ Բարձրագույն խմբի առաջնություններում։ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Յունիսպորտը» 3։1 հաշվով հաղթեց «Սիեվնին»՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։ Դուբլի հեղինակ դարձավ Սարգիս Մարգարյանը, մեկ գոլ էլ խփեց Էդվարդ Մկրտչյանը։ Այսպիսով, «Յունիսպորտը» և «ՊրոԴեվը» կվիճարկեն Հայաստանի Գավաթը: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 20-ին:
Մայիսի 17-ին կայացած ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումներում առաջնության առաջատար «Յունիսպորտը» 12։3 հաշվով գերազանցեց «Լոգիկոնին», գրանցեց 20-րդ անընդմեջ հաղթանակը ու դուրս եկավ եզրափակիչ։
Յունիսպորտ» ակումբի գլխավոր հովանավորը Յունիբանկն է։ Պրոֆեսիոնալ սպորտը մշտապես Յունիբանկի ուշադրության կենտրոնում է և հանդիսանում է բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկը։ Յունիբանկը հետևողականորեն աջակցում է հայկական սպորտի զարգացմանը՝ նպաստելով մարզիկների առաջընթացին, երիտասարդ սերնդի ակտիվ կենսակերպին և առողջ ապրելակերպի տարածմանը:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



