«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Յունիսպորտ» ակումբը շարունակում է գրանցել հաջողություններ հայկական ֆուտզալում՝ վստահ մրցելույթներով հանդես գալով ինչպես Հայաստանի Գավաթի, այնպես էլ Բարձրագույն խմբի առաջնություններում։ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Յունիսպորտը» 3։1 հաշվով հաղթեց «Սիեվնին»՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։ Դուբլի հեղինակ դարձավ Սարգիս Մարգարյանը, մեկ գոլ էլ խփեց Էդվարդ Մկրտչյանը։ Այսպիսով, «Յունիսպորտը» և «ՊրոԴեվը» կվիճարկեն Հայաստանի Գավաթը: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 20-ին:
Մայիսի 17-ին կայացած ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումներում առաջնության առաջատար «Յունիսպորտը» 12։3 հաշվով գերազանցեց «Լոգիկոնին», գրանցեց 20-րդ անընդմեջ հաղթանակը ու դուրս եկավ եզրափակիչ։
Յունիսպորտ» ակումբի գլխավոր հովանավորը Յունիբանկն է։ Պրոֆեսիոնալ սպորտը մշտապես Յունիբանկի ուշադրության կենտրոնում է և հանդիսանում է բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկը։ Յունիբանկը հետևողականորեն աջակցում է հայկական սպորտի զարգացմանը՝ նպաստելով մարզիկների առաջընթացին, երիտասարդ սերնդի ակտիվ կենսակերպին և առողջ ապրելակերպի տարածմանը:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



