Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. Տիգրան Քոչարյան
BLOGԱրցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից
Մասնագիտական հայացքով առավոտվանից հետևում եմ համացանցում տարածվող այն տեսանյութին և հետևած արձագանքներին, որտեղ դիմակավորված անձինք, իրենց արցախցի ձևացնելով, իբր ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչեցնում Փաշինյանի հասցեին։
Այն էլ հատուկ. Արցախի դրոշով ու բարբառով, որ հանկարծ ուրիշ բան չմտածենք
Ժողովո՛ւրդ, սա դասական տեղեկատվական ինսցենիրովկա է ։ Կարիք չկա փարձառու վերլուծաբան լինելու՝ հասկանալու համար, թե ում ձեռքի գործն է սա։ Բավական է նայել ընդամենը երկու պարզ փաստի․
ա. Ո՞վ է առաջինը տարածում ։
Տրամաբանական կլիներ, որ նման ռադիկալ տեսանյութը հայտնվեր ընդդիմադիր հարթակներում, չէ՞։ Բայց ոչ։
Այսօր առավոտվանից սա կազմակերպված ու զանգվածային տարածում էին բացառապես փաշինյանական ԶԼՄները , առաջինը Սիվիկում եմ տեսել , ու իշխանական ֆեյքերն ու նրանց սատարող բլոգերները։ Սա քաղտեխնոլոգիական հին ու փորձված հնարք է՝ ինքդ ստեղծիր կեղծ վտանգ, ինքդ տարածիր, որ հետո զոհի կերպար ընդունես ու լեգիտիմ հիմքեր ունենաս ընդդիմության դեմ հարձակում (տրավլյա) սկսելու համար։ Առավոտվա փաշինյանական ջղաձգումները միայն ապացուցեցին դա:
բ. Դիմակների ֆենոմենը։ Նկատե՞լ եք՝ այն մարդիկ, ովքեր իրականում չեն սիրում Փաշինյանին ու դժգոհ են այս իշխանությունից, դիմակ չեն դնում։ Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են քաղաքացիները (այդ թվում՝ արցախցիները) փողոցում, հանդիպումների ժամանակ կամ ուղիղ եթերներում՝ բաց դեմքով ու սեփական անունով Փաշինյանին աչքերի մեջ ասում այն ամենը, ինչ մտածում են նրա մասին։ Իսկ այս տեսանյութում դիմակների հետևում թաքնված են հենց իրենց պատվերով աշխատող «դերասանները» կամ ուժայինները, որովհետև դեմքերը բացելուն պես՝ վայրկյանների ընթացքում կնույնականացվեին, ու այս էժանագին բլեֆը կպայթեր։
Իսկ ինչո՞ւ է սա պետք իշխանությանը հենց հիմա․
1,Արցախցիների դեմ ատելություն բորբոքելու համար. տեսանյութում հատուկ շեշտվում է «արցախցի» լինելը, որպեսզի հանրության մեջ նորից ներքին պառակտում մտցնեն։
2. Ընդդիմությանը վարկաբեկելու համար. ուզում են ցույց տալ, թե ընդդիմադիր դաշտում միայն «ահաբեկիչներ» ու «կրիմինալ» տարրեր են։
3, Ձեռքերը ազատելու համար. սա հիանալի նախապատրաստական հող է, որպեսզի ուժայինները նոր թափով քաղաքական հալածանքներ, խուզարկություններ ու ձերբակալություններ սկսեն ակտիվիստների նկատմամբ՝ «պետական անվտանգության» պատրվակով։
Հայեր ջան, մի տրվեք էժանագին մանիպուլյացիաներին, պահպանե՛ք մեդիահիգիենան և հիշեք՝ իրական ընդդիմադիրը երբեք դիմակ չի դնում։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month
5
Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank



