Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. Տիգրան Քոչարյան

ԲԼՈԳ
Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից
Մասնագիտական հայացքով առավոտվանից հետևում եմ համացանցում տարածվող այն տեսանյութին և հետևած արձագանքներին, որտեղ դիմակավորված անձինք, իրենց արցախցի ձևացնելով, իբր ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչեցնում Փաշինյանի հասցեին։

Այն էլ հատուկ. Արցախի դրոշով ու բարբառով, որ հանկարծ ուրիշ բան չմտածենք
Ժողովո՛ւրդ, սա դասական տեղեկատվական ինսցենիրովկա է ։ Կարիք չկա փարձառու վերլուծաբան լինելու՝ հասկանալու համար, թե ում ձեռքի գործն է սա։ Բավական է նայել ընդամենը երկու պարզ փաստի․

ա. Ո՞վ է առաջինը տարածում ։

Տրամաբանական կլիներ, որ նման ռադիկալ տեսանյութը հայտնվեր ընդդիմադիր հարթակներում, չէ՞։ Բայց ոչ։

Այսօր առավոտվանից սա կազմակերպված ու զանգվածային տարածում էին բացառապես փաշինյանական ԶԼՄները , առաջինը Սիվիկում եմ տեսել , ու իշխանական ֆեյքերն ու նրանց սատարող բլոգերները։ Սա քաղտեխնոլոգիական հին ու փորձված հնարք է՝ ինքդ ստեղծիր կեղծ վտանգ, ինքդ տարածիր, որ հետո զոհի կերպար ընդունես ու լեգիտիմ հիմքեր ունենաս ընդդիմության դեմ հարձակում (տրավլյա) սկսելու համար։ Առավոտվա փաշինյանական ջղաձգումները միայն ապացուցեցին դա:

բ. Դիմակների ֆենոմենը։ Նկատե՞լ եք՝ այն մարդիկ, ովքեր իրականում չեն սիրում Փաշինյանին ու դժգոհ են այս իշխանությունից, դիմակ չեն դնում։ Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են քաղաքացիները (այդ թվում՝ արցախցիները) փողոցում, հանդիպումների ժամանակ կամ ուղիղ եթերներում՝ բաց դեմքով ու սեփական անունով Փաշինյանին աչքերի մեջ ասում այն ամենը, ինչ մտածում են նրա մասին։ Իսկ այս տեսանյութում դիմակների հետևում թաքնված են հենց իրենց պատվերով աշխատող «դերասանները» կամ ուժայինները, որովհետև դեմքերը բացելուն պես՝ վայրկյանների ընթացքում կնույնականացվեին, ու այս էժանագին բլեֆը կպայթեր։

Իսկ ինչո՞ւ է սա պետք իշխանությանը հենց հիմա․

1,Արցախցիների դեմ ատելություն բորբոքելու համար. տեսանյութում հատուկ շեշտվում է «արցախցի» լինելը, որպեսզի հանրության մեջ նորից ներքին պառակտում մտցնեն։

2. Ընդդիմությանը վարկաբեկելու համար. ուզում են ցույց տալ, թե ընդդիմադիր դաշտում միայն «ահաբեկիչներ» ու «կրիմինալ» տարրեր են։

3, Ձեռքերը ազատելու համար. սա հիանալի նախապատրաստական հող է, որպեսզի ուժայինները նոր թափով քաղաքական հալածանքներ, խուզարկություններ ու ձերբակալություններ սկսեն ակտիվիստների նկատմամբ՝ «պետական անվտանգության» պատրվակով։

Հայեր ջան, մի տրվեք էժանագին մանիպուլյացիաներին, պահպանե՛ք մեդիահիգիենան և հիշեք՝ իրական ընդդիմադիրը երբեք դիմակ չի դնում։
 
«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է