Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Արփինե Հովհաննիսյանը ՀԿ-ների ազատ գործունեության ապահովումը համարում է պետության գերակայություններից

POLITICS

 Հայաստանի կառավարության և արդարադատության նախարարության կողմից «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է որպես հասարակական կազմակերպությունների զարգացման և ինստիտուցիոնալ օրենսդրական բարեփոխումների ծրագիր: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Սա, իրականում, մեզ համար կարևոր նախաձեռնություն է, որովհետև բավականին լուրջ քայլեր են կատարված, որոնք էականորեն տարբերվում են դաշտում առկա կարգավորումներից։ Հասարակական կազմակերպությունները իրավունքի գերակայության և ժողովրդավարության, պետական տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներ կայացնելու գործընթացում հասարակության տարբեր շերտերի կարծիքն ապահովելու հարցում վճռական նշանակություն ունեն, ուստի հասարակական կազմակերպություններ ի ազատ ու արդյունավետ գործունեության իրականացման համար պատշաճ պայմանների ստեղծումը իրապես պիտի համարվի պետության կարևորագույն գերակայություններից մեկը»,-  նշեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով օրինագծի բովանդակային մասին՝ արդարադատության նախարարը մի քանի կարևոր շեշտադրումներ արեց․ «Առաջին հերթին կարևորում եմ առցանց գրանցման  հնարավորությունը, որը մարզային հասարակական կազմակերպությունների ստեղծման ու ձևավորման գործընթացում էականորեն կթեթևացնի նրանց գործունեությունը։ Կարևոր է նաև ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորությունը իրենց նպատակներին համահունչ կամ առևտրային կազմակերպություն հիմնելու, կամ այդպիսի կազմակերպության մասնակից դառնալու հնարավորությունը։ Թեև այս հարցը տևական ժամանակ քննարկվել է և տարատեսակ մեկնաբանույթունների առարկա դարձել, բայց, այնունհանդերձ, կարծում եմ, որ ֆինանսական կայունությունը հասարակական կազմակերպությունների թափանցիկությունն ապահովելու և անխոցելի լինելու տեսանկյունից չափազանց կարևոր է ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքի իրականացումը»։

Արփինե Հովհաննիսյանը հավելեց,  որ իր համար՝ որպես նախարար, այդ պաշտոնում նշանակվելուց հետո այս նախագիծը կյանքի կոչելը և այն առաջ տանելը եղել է կարևոր գերակայություններից մեկը։ «Այսօր շնորհակալ եմ տիկին Վարդանյանին այս լսումները կազմակերպելու համար, որովհետև նախագծերի փաթեթն իր բնույթով այնպիսին է, որ դրա վերաբերյալ բավականին երկար քննարկումներից հետո էլ, միևնույն է, անհրաժեշտություն կա լսել բոլոր շահագրգիռ կողմերին, որպեսզի կարողանանք ունենալ այնպիսի օրինագիծ, որը կբավարարի դաշտում եղած հասարակական կազմամերպությունների, բոլոր այն անձանց շահերը, ովքեր օրենքի դրույթներին այս կամ այն կերպ առնչվում են»,-եզրափակեց նախարարը։

 

Unisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"