Փաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան
VIDEOԻրենք ավելի քիչ են, քան մենք, դրա համար մենք էլի կհաղթենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30–ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, եթե իրենց բոլոր թիմակիցներին տանեն կալանքի, ո՞ւմ հետ են գնալու ընտրության։
«Վերջը կգնան, իրենք իրենց թիմակիցներին էլ կկալանավորեն»,- նշեց նա:
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող հայտարարություններին, ըստ որոնց Սամվել Կարապետյանը խնդիրներ ունի, սնանկացման է գնալու և դրա համար է եկել Հայաստան, Սամվել Կարապետյանը նշեց. «Դրանք իրենց երազանքներն են, Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի ընդունեք։ Այդ մարդը ամեն օր մի երազ տեսնում է, որովհետեւ շուտ է քնում»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



