Փաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան
ՎԻԴԵՈԻրենք ավելի քիչ են, քան մենք, դրա համար մենք էլի կհաղթենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30–ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, եթե իրենց բոլոր թիմակիցներին տանեն կալանքի, ո՞ւմ հետ են գնալու ընտրության։
«Վերջը կգնան, իրենք իրենց թիմակիցներին էլ կկալանավորեն»,- նշեց նա:
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող հայտարարություններին, ըստ որոնց Սամվել Կարապետյանը խնդիրներ ունի, սնանկացման է գնալու և դրա համար է եկել Հայաստան, Սամվել Կարապետյանը նշեց. «Դրանք իրենց երազանքներն են, Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի ընդունեք։ Այդ մարդը ամեն օր մի երազ տեսնում է, որովհետեւ շուտ է քնում»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



