Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


«Մա՛մ, իրենց մնա իրենց հրադադարը, այնքան ընկերներ ու հրամանատարներ ենք կորցրել». կրտսեր սերժանտ Արամ Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մատաղիսում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքր տարիքում շատ հանգիստ երեխա էր։ Երաժշտական դպրոցում էի աշխատում, նա անընդհատ ինձ մոտ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմենուհին՝ Արամի մայրիկը։ Արամը ծնունդով Շիրակի մարզի Արևիկ համայնքից է։ Հաճախել է համայնքի դպրոցը, իսկ հետո ընտանիքը տեղափոխվել է Գյումրի։ Այստեղ շարունակել է դպրոց հաճախել, զուգահեռ սովորել է Արևիկի երաժշտական դպրոցի շեփորի բաժնում։ Նվագել է Գյումրու «Անի» փողային նվագախմբում։ Երաժշտություն, պար, լող, ֆուտբոլ. Արամի հետաքրքրությունների շրջանակը շատ մեծ է եղել։

Տիկին Արմենուհին նշում է՝ որդին բարձրության սիրահար էր։ «Գյումրիում բարձրահարկ շենքերի տանիքներին էր բարձրանում և նկարվում։ Նաև բնության սիրահար էր։ Շիրակը բնությամբ աչքի չի ընկնում, իսկ այ Տավուշի մարզի պարագայում լրիվ հակառակն է։ Ծառայության ժամանակ միշտ ասում էր՝ մա՛մ, այնքան սիրուն բնություն է։ Անընդհատ նկարներ էր ուղարկում»։

Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է՝ որդին սիրում էր մաթեմատիկան, օտար լեզուներից՝ անգլերենը։ «Բնատուր կարողություններ ուներ մաթեմատիկայից։ Չէր կողմնորոշվում, թե որտեղ շարունակի բարձրագույն կրթությունը։ Սկզբում ցանկանում էր զինվորական մասնագիտություն սովորել, ուզում էր ընդունվել Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան։ Պարապեց ֆիզիկա և մաթեմատիկա։ Անգամ արտասահմանում սովորելու մասին է մտածել։ Հետո միտքը փոխեց։ Գործերը տվեց ԵՊՀ-ի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ֆակուլտետը, բայց մրցույթը մեծ էր, և բալերի տարբերությամբ ընդունվեց Շիրակի պետական համալսարան։ Ծառայում էր արդեն, իմացավ, որ ընդունվել է, բայց այդպես էլ ուսանող չդարձավ»։

2019 թվականի հուլիսի 8-ին է Արամը մեկնել զինվորական ծառայության։ Սկզբում ծառայել է Երևանում՝ ուսումնական զորամասում։ Վեց ամիս հետո՝ 2020 թվականի հունվարի 9-ին կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Իջևան, եղել է հրետանու Դ-30 մարտկոցի կապի ջոկի հրամանատար։ «Այդ ժամանակ գրեթե բոլորը վիճակահանության արդյունքում Արցախ էին մեկնում ծառայության։ Նա «ընկավ» Երևան։ Այդ օրը մի նախադասություն ասաց. «Մա՛մ, ես բախտ ունեի՞»։ Հիմա մտածում եմ նաև՝ ինչո՞ւ նման բան ասաց։

Շատ լավ էր վերաբերվում ծառայությանը։ Քչախոս էր, շատ բան չէր պատմում, բայց սիրով էր ծառայում։ Ընկերասեր էր, այնքան մեծ շրջապատ ուներ, իրենից շատ հետո կարծես բացահայտեցինք, թե որքան մեծ ընկերական շրջապատ ուներ մեր տղան։ Մենք իրեն շատ ենք վստահել, նա էլ երբեք չի չարաշահել մեր վստահությունը»։

Ծառայության ժամանակ Արամը մասնակցել է նաև Տավուշի հուլիսյան մարտերին։ «Երբ Իջևանում էր ծառայում, ինձ հետ զրույցների ժամանակ միշտ ասում էր. «Մա՛մ, կյանքին թեթև նայիր»։ Հիմա երբեմն մտածում եմ՝ իսկ գուցե ինչ-որ կանխազգացում ուներ։ Միշտ կատակներ էր անում։ Մինչև Տավուշյան մարտերը մի քանի անգամ խոսքի մեջ ասաց. «Մա՛մ, ուզում եմ դիմում գրել, տեղափոխվել Ղարաբաղ»։ Մտածում էի՝ կատակում է, բայց հետո իմացա, որ իրոք դիմում է գրել։ Ասում էր. «Մա՛մ, իսկական ծառայությունն այնտեղ է»։ Նա երբեք Արցախում չէր եղել, իր հայրիկն էր ՄատաղիսԹալիշում ծառայել, Արամս էլ պատերազմի ժամանակ այդտեղ է եղել։ Նա այնքան ուրախ էր, որ հայտնվել է հայրիկի ծառայած վայրում։

Ես մտածում էի, որ ընդամենը կատակ է անում տեղափոխման մասով։ Հետո եղան հուլիսյան մարտերը, որոնք խանգարեցին իր տեղափոխությանը։ Մեկ ամսից ավելի դիրքերում են մնացել։ Այդ մասին ինձ ոչինչ չի ասել։ Երբ իր հետ զրուցում էի, ասաց. «Մա՛մ, զորամասում ենք, մեզ ո՞վ պետք է դիրքեր բարձրացնի»։ Բայց 44-օրյա պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ ժպտալով ասաց. «Մա՛մ, երբ դու այդ օրը զանգեցիր, մենք մեքենայի մեջ դիրքեր էինք բարձրանում»։ Շատ կապված էինք իրար հետ, երբ տանն էր մի բան լինում, նա էր անմիջապես զանգահարում, կարծես կանխազգում էր, երբ իրենց մոտ էր անհանգիստ, ես էի զգում և իրեն զանգահարում։

Հիշում եմ՝ մի օր զանգահարեց, թե՝ մա՛մ, գնա իմ սենյակը։ Իր սենյակում մեր պետության իրական քարտեզն էր կախված։ Այդ քարտեզը միասին էինք գնել, երբ նա դեռ դպրոցական էր։ Բոլոր տեղանուններն անգիր գիտեինք։ Կապի վրա էր ծառայում, միշտ շատ զգույշ էր խոսում հեռախոսով։ «Մա՛մ, նայիր քարտեզին։ Իմ կանգնած տեղից Ղազախ գետը երևում է։ Իրենց ամեն ինչը տեսնում եմ։ Եթե մեզ հրաման տան, այդ քարտեզը երեք անգամ կմեծացնենք»։ Այնքան հիացմունքով էր խոսում իր ընկերների, նրանց կարողությունների, ունակությունների, խելքի մասին»։

Հետո սկսվեց 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ին իրեն զանգահարեցի։ Տրամադրությունը վատ չէր, բայց աղմուկ էր լսվում։ Հարցրեցի՝ որտե՞ղ ես։ Արձագանքեց՝ Տավուշի անտառներում։ Արամս ասաց, որ իրենց չեն տանի Արցախ, քանի որ իրենք Տավուշում անելիք ունեն։ Բայց իրենց զորամասում այդ պրոցեսն արդեն սկսվել էր, նա մեզ ոչինչ չի ասել։ Իրենք հոկտեմբերի 1-ին եղել են Մատաղիսում։ Հոկտեմբերի 10-ի կողմերն եմ իմացել, որ նա այնտեղ է»։ Արամը մշտապես կապի մեջ է եղել մայրիկի հետ։ Տիկին Արմենուհին ասում է՝ ձայներ լսում էր, բայց որդին իրեն համոզում էր, որ Տավուշում է, անտառներում։ «Երբ տեղեկություններ եկան, որ նա Արցախում է, զանգահարեցի իրեն։ Ասացի՝ ինձ մի խաբիր, Արա՛մ, գիտեմ, որ պատերազմի մեջ ես։ Անմիջապես անջատեց հեռախոսը։ Մի քիչ հետո զանգեց։ Ընկերներն են պատմում. «Մենք քաղաքից իրենց ոգևորում էինք, իսկ իրենք պատերազմի դաշտից մեզ էին ոգևորում, որ հաղթելու ենք»»։ Տղաների հրետանին անխափան կապ է ապահովել։ Մայրիկի խոսքով, Իջևանի հրետանուն անվանել են «սնայպերներ»։ «Նույնիսկ թշնամին է այդ մասին ասել։ Շատ դիպուկ հարվածներ են հասցրել»։

Հոկտեմբերի 27-ի երեկոյան է եղել Արամի հետ վերջին զրույցը։ «Արամս միշտ ոգևորում էր մեզ, բայց այդ օրն անտրամադիր էր։ Հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ են ասում։ Ասացի՝ հնարավոր է, որ հրադադար լինի։ «Մամ, էլ պետք չի, իրենց մնա իրենց հրադադարը»։ Այնքան ընկերներ ու հրամանատարներ էին կորցրել արդեն»»։

Հոկտեմբերի 28-ին Մատաղիսում է զոհվել Արամը։ «Հինգ ընկերներով են զոհվել։ Արամս հրամանատարի կյանքը փրկելուց է անմահացել։ ԱԹՍ-ն հարվածել է հրամանատարին, ոտքը կտրվել է, նա էլ առաջ է նետվել, որ օգնի հրամանատարին։ Բայց, ավաղ, բոլորն անմահացել են»։

Մի քանի օր մայրիկը զանգ չի ստանում որդուց, ինքն է փորձում կապ հաստատել նրա հետ, բայց ապարդյուն։ Մեծ դժվարությամբ տիկին Արմենուհին կարողանում է կապ հաստատել հեռախոսահամարներից մեկով, երկրորդ փորձից հետո սպան հայտնում է, որ Արամը զոհվել է, նրան «ճանապարհել» են Հայաստան, և ծնողներն ամեն ինչ պետք է անեն, որ շուտ գտնեն իրենց որդուն։ Օրերի ընթացքում Արամն արդեն «տանն էր»։

Իսկ վերջում՝ ապրելու ուժի մասին։ «Սկզբում շատ ծանր հոգեվիճակում էի, բայց հետո սթափվեցի, որ կրտսեր որդուս՝ Աշոտիս կողքին լինեմ: Փորձում ես ուժեղ լինել, բայց մեկ էլ միանգամից թուլանում ես»։

Հ. Գ.- Կրտսեր սերժանտ Արամ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի մարզի հայրենի Արևիկ համայնքում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future