Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, իրենց մնա իրենց հրադադարը, այնքան ընկերներ ու հրամանատարներ ենք կորցրել». կրտսեր սերժանտ Արամ Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մատաղիսում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքր տարիքում շատ հանգիստ երեխա էր։ Երաժշտական դպրոցում էի աշխատում, նա անընդհատ ինձ մոտ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմենուհին՝ Արամի մայրիկը։ Արամը ծնունդով Շիրակի մարզի Արևիկ համայնքից է։ Հաճախել է համայնքի դպրոցը, իսկ հետո ընտանիքը տեղափոխվել է Գյումրի։ Այստեղ շարունակել է դպրոց հաճախել, զուգահեռ սովորել է Արևիկի երաժշտական դպրոցի շեփորի բաժնում։ Նվագել է Գյումրու «Անի» փողային նվագախմբում։ Երաժշտություն, պար, լող, ֆուտբոլ. Արամի հետաքրքրությունների շրջանակը շատ մեծ է եղել։

Տիկին Արմենուհին նշում է՝ որդին բարձրության սիրահար էր։ «Գյումրիում բարձրահարկ շենքերի տանիքներին էր բարձրանում և նկարվում։ Նաև բնության սիրահար էր։ Շիրակը բնությամբ աչքի չի ընկնում, իսկ այ Տավուշի մարզի պարագայում լրիվ հակառակն է։ Ծառայության ժամանակ միշտ ասում էր՝ մա՛մ, այնքան սիրուն բնություն է։ Անընդհատ նկարներ էր ուղարկում»։

Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է՝ որդին սիրում էր մաթեմատիկան, օտար լեզուներից՝ անգլերենը։ «Բնատուր կարողություններ ուներ մաթեմատիկայից։ Չէր կողմնորոշվում, թե որտեղ շարունակի բարձրագույն կրթությունը։ Սկզբում ցանկանում էր զինվորական մասնագիտություն սովորել, ուզում էր ընդունվել Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան։ Պարապեց ֆիզիկա և մաթեմատիկա։ Անգամ արտասահմանում սովորելու մասին է մտածել։ Հետո միտքը փոխեց։ Գործերը տվեց ԵՊՀ-ի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ֆակուլտետը, բայց մրցույթը մեծ էր, և բալերի տարբերությամբ ընդունվեց Շիրակի պետական համալսարան։ Ծառայում էր արդեն, իմացավ, որ ընդունվել է, բայց այդպես էլ ուսանող չդարձավ»։

2019 թվականի հուլիսի 8-ին է Արամը մեկնել զինվորական ծառայության։ Սկզբում ծառայել է Երևանում՝ ուսումնական զորամասում։ Վեց ամիս հետո՝ 2020 թվականի հունվարի 9-ին կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Իջևան, եղել է հրետանու Դ-30 մարտկոցի կապի ջոկի հրամանատար։ «Այդ ժամանակ գրեթե բոլորը վիճակահանության արդյունքում Արցախ էին մեկնում ծառայության։ Նա «ընկավ» Երևան։ Այդ օրը մի նախադասություն ասաց. «Մա՛մ, ես բախտ ունեի՞»։ Հիմա մտածում եմ նաև՝ ինչո՞ւ նման բան ասաց։

Շատ լավ էր վերաբերվում ծառայությանը։ Քչախոս էր, շատ բան չէր պատմում, բայց սիրով էր ծառայում։ Ընկերասեր էր, այնքան մեծ շրջապատ ուներ, իրենից շատ հետո կարծես բացահայտեցինք, թե որքան մեծ ընկերական շրջապատ ուներ մեր տղան։ Մենք իրեն շատ ենք վստահել, նա էլ երբեք չի չարաշահել մեր վստահությունը»։

Ծառայության ժամանակ Արամը մասնակցել է նաև Տավուշի հուլիսյան մարտերին։ «Երբ Իջևանում էր ծառայում, ինձ հետ զրույցների ժամանակ միշտ ասում էր. «Մա՛մ, կյանքին թեթև նայիր»։ Հիմա երբեմն մտածում եմ՝ իսկ գուցե ինչ-որ կանխազգացում ուներ։ Միշտ կատակներ էր անում։ Մինչև Տավուշյան մարտերը մի քանի անգամ խոսքի մեջ ասաց. «Մա՛մ, ուզում եմ դիմում գրել, տեղափոխվել Ղարաբաղ»։ Մտածում էի՝ կատակում է, բայց հետո իմացա, որ իրոք դիմում է գրել։ Ասում էր. «Մա՛մ, իսկական ծառայությունն այնտեղ է»։ Նա երբեք Արցախում չէր եղել, իր հայրիկն էր ՄատաղիսԹալիշում ծառայել, Արամս էլ պատերազմի ժամանակ այդտեղ է եղել։ Նա այնքան ուրախ էր, որ հայտնվել է հայրիկի ծառայած վայրում։

Ես մտածում էի, որ ընդամենը կատակ է անում տեղափոխման մասով։ Հետո եղան հուլիսյան մարտերը, որոնք խանգարեցին իր տեղափոխությանը։ Մեկ ամսից ավելի դիրքերում են մնացել։ Այդ մասին ինձ ոչինչ չի ասել։ Երբ իր հետ զրուցում էի, ասաց. «Մա՛մ, զորամասում ենք, մեզ ո՞վ պետք է դիրքեր բարձրացնի»։ Բայց 44-օրյա պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ ժպտալով ասաց. «Մա՛մ, երբ դու այդ օրը զանգեցիր, մենք մեքենայի մեջ դիրքեր էինք բարձրանում»։ Շատ կապված էինք իրար հետ, երբ տանն էր մի բան լինում, նա էր անմիջապես զանգահարում, կարծես կանխազգում էր, երբ իրենց մոտ էր անհանգիստ, ես էի զգում և իրեն զանգահարում։

Հիշում եմ՝ մի օր զանգահարեց, թե՝ մա՛մ, գնա իմ սենյակը։ Իր սենյակում մեր պետության իրական քարտեզն էր կախված։ Այդ քարտեզը միասին էինք գնել, երբ նա դեռ դպրոցական էր։ Բոլոր տեղանուններն անգիր գիտեինք։ Կապի վրա էր ծառայում, միշտ շատ զգույշ էր խոսում հեռախոսով։ «Մա՛մ, նայիր քարտեզին։ Իմ կանգնած տեղից Ղազախ գետը երևում է։ Իրենց ամեն ինչը տեսնում եմ։ Եթե մեզ հրաման տան, այդ քարտեզը երեք անգամ կմեծացնենք»։ Այնքան հիացմունքով էր խոսում իր ընկերների, նրանց կարողությունների, ունակությունների, խելքի մասին»։

Հետո սկսվեց 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ին իրեն զանգահարեցի։ Տրամադրությունը վատ չէր, բայց աղմուկ էր լսվում։ Հարցրեցի՝ որտե՞ղ ես։ Արձագանքեց՝ Տավուշի անտառներում։ Արամս ասաց, որ իրենց չեն տանի Արցախ, քանի որ իրենք Տավուշում անելիք ունեն։ Բայց իրենց զորամասում այդ պրոցեսն արդեն սկսվել էր, նա մեզ ոչինչ չի ասել։ Իրենք հոկտեմբերի 1-ին եղել են Մատաղիսում։ Հոկտեմբերի 10-ի կողմերն եմ իմացել, որ նա այնտեղ է»։ Արամը մշտապես կապի մեջ է եղել մայրիկի հետ։ Տիկին Արմենուհին ասում է՝ ձայներ լսում էր, բայց որդին իրեն համոզում էր, որ Տավուշում է, անտառներում։ «Երբ տեղեկություններ եկան, որ նա Արցախում է, զանգահարեցի իրեն։ Ասացի՝ ինձ մի խաբիր, Արա՛մ, գիտեմ, որ պատերազմի մեջ ես։ Անմիջապես անջատեց հեռախոսը։ Մի քիչ հետո զանգեց։ Ընկերներն են պատմում. «Մենք քաղաքից իրենց ոգևորում էինք, իսկ իրենք պատերազմի դաշտից մեզ էին ոգևորում, որ հաղթելու ենք»»։ Տղաների հրետանին անխափան կապ է ապահովել։ Մայրիկի խոսքով, Իջևանի հրետանուն անվանել են «սնայպերներ»։ «Նույնիսկ թշնամին է այդ մասին ասել։ Շատ դիպուկ հարվածներ են հասցրել»։

Հոկտեմբերի 27-ի երեկոյան է եղել Արամի հետ վերջին զրույցը։ «Արամս միշտ ոգևորում էր մեզ, բայց այդ օրն անտրամադիր էր։ Հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ են ասում։ Ասացի՝ հնարավոր է, որ հրադադար լինի։ «Մամ, էլ պետք չի, իրենց մնա իրենց հրադադարը»։ Այնքան ընկերներ ու հրամանատարներ էին կորցրել արդեն»»։

Հոկտեմբերի 28-ին Մատաղիսում է զոհվել Արամը։ «Հինգ ընկերներով են զոհվել։ Արամս հրամանատարի կյանքը փրկելուց է անմահացել։ ԱԹՍ-ն հարվածել է հրամանատարին, ոտքը կտրվել է, նա էլ առաջ է նետվել, որ օգնի հրամանատարին։ Բայց, ավաղ, բոլորն անմահացել են»։

Մի քանի օր մայրիկը զանգ չի ստանում որդուց, ինքն է փորձում կապ հաստատել նրա հետ, բայց ապարդյուն։ Մեծ դժվարությամբ տիկին Արմենուհին կարողանում է կապ հաստատել հեռախոսահամարներից մեկով, երկրորդ փորձից հետո սպան հայտնում է, որ Արամը զոհվել է, նրան «ճանապարհել» են Հայաստան, և ծնողներն ամեն ինչ պետք է անեն, որ շուտ գտնեն իրենց որդուն։ Օրերի ընթացքում Արամն արդեն «տանն էր»։

Իսկ վերջում՝ ապրելու ուժի մասին։ «Սկզբում շատ ծանր հոգեվիճակում էի, բայց հետո սթափվեցի, որ կրտսեր որդուս՝ Աշոտիս կողքին լինեմ: Փորձում ես ուժեղ լինել, բայց մեկ էլ միանգամից թուլանում ես»։

Հ. Գ.- Կրտսեր սերժանտ Արամ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի մարզի հայրենի Արևիկ համայնքում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը․ Պակիստանի վարչապետ Ուկրաինան հարձակվել է Զապորոժիեի ատոմակայանի տրանսպորտային արտադրամասի վրա ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱՀԱԶԱՆԳ. միրգ-բանջարեղենի մեջ հայտնաբերված այս նյութը չափազանց թունավոր էՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Ալի Խամենեիի հուղարկավորությունը տեղի կունենան հուլիսին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում. կրակոցի հետևանքով «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14-ամյա տղա Մանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդըԱյս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանՀունիսի 13-ը լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է Ահազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺամանցից՝ օլիմպիական մարզաձև. երբ և ինչպես ակսեցին ավազի վրա վոլեյբոլ խաղալ. «Փաստ»Ժողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ տեղափոխվել են գետի մյուս կողմ Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 հունիսի). Երկաթուղային վթար Լոռու մարզում. «Փաստ»Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Ինչ վտանգներ են սպառնում ՌուսաստանիցԱրտաքին միջամտության գործոնը. ոչ թե ժողովրդավարություն, այլ կանխորոշված քաղաքական դիրքորոշում. «Փաստ»Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Սպասվող եղանակի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) «Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում. «Փաստ»Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ Սոթքի կորուստը՝ միլիարդների հաշվով. Ադրբեջանը հրապարակել է նոր տվյալներՉմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանՈ՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»Եթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ»Ինչպե՞ս «փլուզվեց» ընտրական գործընթացը. փաստերԺողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ»