Հնդկաստանը Prithvi-2 բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումներն է անցկացրել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանն անցկացրել Է «երկիր-երկիր» դասի Prithvi-2 փոքր հեռահարության միաստիճան հեղուկային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումները:
Այդ մասին իր կայքում հայտնել Է India Today հանդեսը:
Հրթիռի արձակումն իրականացվել Է շարժական կայանքից, Օդիշա արեւելյան նահանգի (նախկին Օրիսա) Չանդիփուր զինափորձարանից՝ 350 կիլոմետր առավելագույն հաշվարկային հեռավորությամբ: Այն հաջողությամբ խոցել Է թիրախը Բենգալյան ծոցում:
Prithvi-2 բալիստիկ հրթիռը կարող Է կրել 500-ից մինչեւ 1 տոննա քաշով լիցք, այդ թվում՝ միջուկային մարտագլխիկ:
Prithvi-2-ի առաջին հաջող փորձարկումները կայացել են 1996 թվականի հունվարի 27-ին: Այն երկրի սպառազինությունը համալրել Է 2003 թվականին: Հրթիռի վերջին արձակումը տեղի Է ունեցել 2015 թվականի նոյեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
5
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages



