Հնդկաստանը Prithvi-2 բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումներն է անցկացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանն անցկացրել Է «երկիր-երկիր» դասի Prithvi-2 փոքր հեռահարության միաստիճան հեղուկային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումները:
Այդ մասին իր կայքում հայտնել Է India Today հանդեսը:
Հրթիռի արձակումն իրականացվել Է շարժական կայանքից, Օդիշա արեւելյան նահանգի (նախկին Օրիսա) Չանդիփուր զինափորձարանից՝ 350 կիլոմետր առավելագույն հաշվարկային հեռավորությամբ: Այն հաջողությամբ խոցել Է թիրախը Բենգալյան ծոցում:
Prithvi-2 բալիստիկ հրթիռը կարող Է կրել 500-ից մինչեւ 1 տոննա քաշով լիցք, այդ թվում՝ միջուկային մարտագլխիկ:
Prithvi-2-ի առաջին հաջող փորձարկումները կայացել են 1996 թվականի հունվարի 27-ին: Այն երկրի սպառազինությունը համալրել Է 2003 թվականին: Հրթիռի վերջին արձակումը տեղի Է ունեցել 2015 թվականի նոյեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



