Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Քրքումի և կոճապղպեղի մզվածքները նպաստում են ոսկրային իմպլանտների սերտաճմանը

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին            

Վաշինգտոն նահանգի համալսարանի նոր հետազոտության համաձայն, քրքումի և կոճապղպեղի մզվածքը նպաստում է ոսկրային իմպլանտների ամուր սերտաճմանը, ինչպես նաև ոչնչացնում է բակտերիաներն ու քաղցկեղային բջիջները: Այս հայտնագործությունը կարող է օգնել հոդերի էնդոպրոթեզավորման և ոսկրերի քաղցկեղ ունեցող միլիոնավոր պացիենտների:

Նախնական փորձարկումները ցույց են տվել, որ մզվածքը 6 շաբաթվա ընթացքում մոտ 2 անգամ արագացնում է ոսկրային հյուսվածքի սերտաճումն իմպլանտի շուրջը, ոչնչացնում է իմպլանտի մակերեսի բակտերիաների ավելի քան 90%-ը և զգալիորեն նվազեցնում քաղցկեղային բջիջների քանակը: Այս արդյունքները համատեղում են ավանդական բժշկության վրա հիմնված նատուրոպաթիկ մոտեցման տարրերը և ժամանակակից բժշկական տեխնոլոգիաները:

Քրքումը և կոճապղպեղի արմատը հազարավոր տարիներ շարունակ օգտագործվել են սննդի մեջ և բժշկական նպատակներով Չինաստանում ու Հնդկաստանում:

Journal of American Ceramic Society ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը Բոուզի և Բոինգի համալսարանի պրոֆեսոր Ամիտ Բանդիոպադհյայի աշխատանքն է, որտեղ նրանք ցույց են տալիս, որ քրքումի և կոճապղպեղի միացությունները կարող են արդյունավետ հավելում դառնալ բուժման առաջադեմ մեթոդների համար: Աշխատանքը հիմնված է հեղինակների ավելի վաղ հետազոտությունների վրա, որոնք վերաբերում են ոսկրային իմպլանտների արտադրության համար 3D տպագրության կիրառմանը: Ժամանակին այս գաղափարը ֆանտաստիկ էր թվում, սակայն այսօր 3D տպագրությունն իմպլանտների պատրաստման տարածված միջոց է:

Ընթացիկ հետազոտության մեջ գիտնականները կենտրոնացել են ոսկրային իմպլանտների հետ կապված առողջական մի շարք խնդիրների վրա: Ըստ «Научная Россия»-ի, իմպլանտների զգալի մասը ստիպված են լինում փոխարինել այն պատճառով, որ դրանք չեն սերտաճում ոսկրի հետ կամ ժամանակի ընթացքում թուլանում են: Բացի այդ, լուրջ խնդիրներ կան՝ կապված հենց իմպլանտների մետաղական մակերեսների վարակների հետ. դրանք առաջանում են դեպքերի գրեթե մեկ երրորդում, և դրանց բուժումը շատ դժվար է:

«Հաճախ վարակի պատճառով ստիպված ենք լինում հեռացնել իմպլանտը,- ասում է աշխատանքի հեղինակ Բոուզը,- Պացիենտի մարմնում ոսկրն ամրացնելու այլ միջոց չկա: Հետևաբար, վարակի հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել առողջական ծանր հետևանքների և ֆինանսական դժվարությունների»:

Մզվածքը փորձարկել են օստեոսարկոմա առաջացնող բջիջների վրա. սա ոսկրերի քաղցկեղի ձև է, որն ամենատարածված չարորակ հիվանդությունն է երեխաների և երիտասարդների շրջանում: Նույնիսկ վիրահատական միջամտությունից, քիմիոթերապիայից և ոսկրային իմպլանտների տեղադրումից հետո որոշ քաղցկեղային բջիջներ մնում են օրգանիզմում:

Հետազոտական խումբը ստուգել է՝ հնարավոր է արդյոք կոճապղպեղի մզվածքը և քրքումի ակտիվ նյութը՝ կուրկումինը, քսել տիտանե իմպլանտին, որպեսզի դրանք երկար ժամանակի ընթացքում աստիճանաբար անջատվեն: Մզվածքը փորձարկվել է լաբորատոր պայմաններում և առնետների ազդրոսկրի իմպլանտի վրա կատարված փորձի ընթացքում:

Այն նպաստել է տիտանե իմպլանտի ամուր սերտաճմանը ոսկրի հետ՝ վիրահատությունից 6 շաբաթ անց մոտ 2 անգամ ուժեղացնելով այդ ազդեցությունը: Մզվածքը նաև ոչնչացրել է բակտերիաների 92%-ը իմպլանտի մակերեսին և 11 անգամ նվազեցրել քաղցկեղային բջիջների քանակն իմպլանտի շուրջը՝ չբուժված ստուգիչ խմբի համեմատ:

«Այս խնդիրը բազմաթիվ կողմեր ունի,- ասում է Բանդիոպադհյայը,- Մենք մշակում ենք իմպլանտ, որը որոշ չափով կայուն կլինի վարակների նկատմամբ: Այն կօգնի ոսկրն ամրացնել պրոթեզին, լինի դա կոնքազդրային, ծնկան, ողնաշարի թե ուսի իմպլանտ»:

Բոուզը նշել է, որ վարակների և քաղցկեղային բջիջների դեմ պայքարում կոճապղպեղի և քրքումի արդյունավետությունն այս մթերքների օգտակար հատկություններից միայն մեկն է: Ապացուցված է, որ քրքումն ու կոճապղպեղն ունեն հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններ, ինչպես նաև այլ օգտակար առավելություններ:

«Ես մեծ ոգևորությամբ եմ վերաբերվում այս բնական բուժիչ միացություններին, քանի որ կարծում եմ, որ դրանք կարելի է հեշտությամբ օգտագործել որպես կանխարգելիչ միջոց առօրյա կյանքում,- ասում է Բոուզը,- Քրքումից ստացվող կուրկումինն ունի շատ լավ հակաբորբոքային ազդեցություն, իսկ բորբոքային գործընթացների հետևանքով ոսկրային զանգվածի կորուստը լուրջ խնդիր է: Կոճապղպեղը կարող է հակաքաղցկեղային ազդեցություն ունենալ: Մենք կարող ենք օգտագործել այս միացությունները որպես կանխարգելիչ միջոց»:

Հետևեք մեզ՝ այստեղ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding