Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը
POLITICSԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցի շրջանակում Ֆլորիդայում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար–ա-Լագո առանձնատանը կազմակերպված ընդունելությանը։
Այցի ընթացքում դեսպանը կարճատև շփում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհի հետ՝ ընդգծելով հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգի կարևորությունը։
Աշխատանքային այցի շրջանակում դեսպանն ունեցել է նաև մի շարք այլ կարճատև հանդիպումներ և շփումներ՝ ուղղված հայ-ամերիկյան կապերի խորացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։ Այս համատեքստում դեսպան Մկրտչյանը կարևորել է Մար–ա-Լագոյի դերը՝ որպես երկխոսության և համագործակցության ընդլայնման հարթակ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



