Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցի շրջանակում Ֆլորիդայում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար–ա-Լագո առանձնատանը կազմակերպված ընդունելությանը։
Այցի ընթացքում դեսպանը կարճատև շփում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհի հետ՝ ընդգծելով հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգի կարևորությունը։
Աշխատանքային այցի շրջանակում դեսպանն ունեցել է նաև մի շարք այլ կարճատև հանդիպումներ և շփումներ՝ ուղղված հայ-ամերիկյան կապերի խորացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։ Այս համատեքստում դեսպան Մկրտչյանը կարևորել է Մար–ա-Լագոյի դերը՝ որպես երկխոսության և համագործակցության ընդլայնման հարթակ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



