Թուրքիայում գործազրկության մակարդակը 10,5 տոկոս է
SOCIETYԹուրքիայում գործազրկության ցուցանիշները պահպանվել են անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին եղած 10,5 տոկոս մակարդակի վրա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է mk-turkey.ru կայքը` հղում կատարելով Թուրքիայի վիճակագրական ինստիտուտին (TurkSat):
Թուրքիայի գյուղատնտեսության ոլորտում գործազրկության միջին ցուցանիշը կազմել է 12,4 տոկոս:
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքն այդ առնչությամբ հայտարարել է, որ երկրի բանվորական ուժի շուկան բարեփոխումների կարիք ունի, որպեսզի բարդ տնտեսական իրադրության պայմաններում դառնա ավելի ճկուն, ինչի արդյունքում, նրա կարծիքով, հնարավոր կլինի գործազրկության մակարդակը Թուրքիայում իջեցնել 10 տոկոսից ցածր մակարդակի:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



