Թուրքիայում գործազրկության մակարդակը 10,5 տոկոս է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայում գործազրկության ցուցանիշները պահպանվել են անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին եղած 10,5 տոկոս մակարդակի վրա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է mk-turkey.ru կայքը` հղում կատարելով Թուրքիայի վիճակագրական ինստիտուտին (TurkSat):
Թուրքիայի գյուղատնտեսության ոլորտում գործազրկության միջին ցուցանիշը կազմել է 12,4 տոկոս:
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքն այդ առնչությամբ հայտարարել է, որ երկրի բանվորական ուժի շուկան բարեփոխումների կարիք ունի, որպեսզի բարդ տնտեսական իրադրության պայմաններում դառնա ավելի ճկուն, ինչի արդյունքում, նրա կարծիքով, հնարավոր կլինի գործազրկության մակարդակը Թուրքիայում իջեցնել 10 տոկոսից ցածր մակարդակի:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



