Էլեկտրական լարերի կարճ միացում է տեղի ունեցել Սեբաստիայի փողոցում
SOCIETYՓետրվարի 15-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանի մոտակայքում էլեկտարական սյան վրա տեղի է ունեցել էլեկրտական լարերի կարճ միացում, լարերը թուլացել, կախվել են և խոչընդոտում են երթևեկությանը: Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բետոնե սյունը հիմքից թուլացել, թեքվել է, իսկ վրան ամրացված տրոլեյբուսի լարերը պոկվել ու ընկել են երթևեկելի հատվածով ընթացող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 35 LD 353 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և կտրել կախված լարերը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



