Էլեկտրական լարերի կարճ միացում է տեղի ունեցել Սեբաստիայի փողոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 15-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանի մոտակայքում էլեկտարական սյան վրա տեղի է ունեցել էլեկրտական լարերի կարճ միացում, լարերը թուլացել, կախվել են և խոչընդոտում են երթևեկությանը: Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բետոնե սյունը հիմքից թուլացել, թեքվել է, իսկ վրան ամրացված տրոլեյբուսի լարերը պոկվել ու ընկել են երթևեկելի հատվածով ընթացող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 35 LD 353 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և կտրել կախված լարերը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



