Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Մատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆինգերբորդը (fingerboard՝ «մատների տախտակ») առաջացել է 1970-ականների վերջին ԱՄՆ-ում։ Այն ստեղծել են սքեյթբորդիստները, ովքեր ցանկանում էին ցույց տալ հնարքներ փոքր չափերով սքեյթբորդներով կամ զբաղվել վատ եղանակին, երբ անհնար էր դուրս գալ։ Առաջին ֆինգերբորդները պատրաստվում էին փայտից, պլաստիկից կամ թղթից, իսկ անիվները՝ ձեռքով կտրատված նյութերից։

Դրանք էլ օգտագործվում էին որպես մինի-սքեյթներ, որոնց վրա հնարավոր էր մատներով ցուցադրել տարբեր հնարքներ։ Առաջին անգամ ֆինգերբորդները լայնորեն հայտնի են դարձել սքեյթբորդներին նվիրված ամսագրերում, որտեղ դրանք կիրառվում էին հնարքների մեխանիկան ցույց տալու համար։

Հետագայում՝ 1980-ականներին, հայտնվել են ֆինգերբորդների առաջին կոմերցիոն մոդելները խաղալիքային հավաքածուներում (օրինակ՝ Hot Wheels, Powell Peralta)։

Դրանք հիմնականում պլաստիկ տախտակներ էին՝ առանց իսկական առանցքների կամ անիվների։ Այդ ժամանակ դրանք դիտվում էին որպես մանկական խաղալիք, այլ ոչ թե մարզական պարագա ունեցող իրեր։ Այնուամենայնիվ, դրանք արդեն իսկ սկսել էին ձևավորել ֆինգերբորդային խմբեր, որտեղ մարդիկ փոքրիկ ռամփներ և պարկեր էին կառուցում մրցելու համար։

Ֆինգերբորդինգի իրական բումն սկսվել է 1998 թվականին, երբ ամերիկյան Tech Deck ընկերությունն սկսել է դրանց սերիական արտադրությունը՝ ստեղծելով ճշգրիտ պատճեններ իրական սքեյթբորդներից։ Դրանք ունեին գրիպ-տեյփ, մետաղական առանցքներ, իսկական անիվներ։ Արդյունքում Tech Deck-ը դարձավ համաշխարհային հիթ՝ հատկապես դեռահասների շրջանում։

Այս շրջանից էլ սկսվեցին ֆինգերբորդինգի առաջին մրցույթներն ու մինի սքեյթ-պարկերը, որտեղ խաղացողները ցույց էին տալիս իրենց հնարքները։ Արդեն 2000-ականների սկզբին ֆինգերբորդինգը դարձավ առանձին ենթամշակույթ։

Առաջացան ձեռագործ (handmade) բրենդներ, որոնք ստեղծում էին տախտակներ փայտից, ալ յումինից և ածխածնային մանրաթելից։ Սկսեցին արտադրվել մինի պարագաներ՝ ռեյլեր, ռամփեր, արկղեր և պատնեշներ։ Ֆինգերբորդիստներն սկսեցին նկարահանել իրենց հնարքները, տարածել YouTube-ում և ֆորումներում։

Իսկ 2010-ականներին ֆինգերբորդինգը ստացավ մարզական ճանաչում։ Սկսեցին կազմակերպվել միջազգային մրցումներ, ձևավորվեցին համաշխարհային համայնքներ՝ Եվրոպայից մինչև Ճապոնիա և Ռուսաստան։

2020-ականներին ֆինգերբորդը դարձել է բարձր ճշգրտությամբ մինի-տեխնիկա։

Հազվագյուտ մոդելները սկսել են վաճառվել հարյուրավոր դոլարներով՝ որպես հավաքածուային արժեքավոր իրեր։

Հայաստանում ֆինգերբորդինգը տարածված է երիտասարդների շրջանում՝ հատկապես սքեյթբորդային համայնքներում։ Վերջին տարիներին հայտնվել են փոքրիկ մրցումներ, ինչպես նաև տեղական վարպետներ, որոնք ձեռքով պատրաստում են փայտե տախտակներ և մինի-պարկեր։ Սոցիալական ցանցերում հայկական ֆինգերբորդիստները ակտիվ են՝ հատկապես TikTok-ում և Instagram-ում, որտեղ ներկայացնում են իրենց հնարքներն ու սեփական դիզայնով ֆինգերբորդները։

Ֆինգերբորդի ստանդարտ երկարությունը 96 մմ է, իսկ լայնությունը՝ 32–38 մմ։

Որոշ մոդելներ ունեն մագնիսային անիվներ, որոնք թույլ են տալիս կատարել կայուն հնարքներ։ Ամենաթանկ ֆինգերբորդը պատրաստվել է մաքուր ոսկուց և գնահատվել է ավելի քան 10000 ԱՄՆ դոլար։ Ներկայում Գերմանիայում և Ճապոնիայում ֆինգերբորդինգը ներառված է մանկական ակումբներում՝ որպես շարժողական հմտությունները զարգացնելու միջոց։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan