Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆինգերբորդը (fingerboard՝ «մատների տախտակ») առաջացել է 1970-ականների վերջին ԱՄՆ-ում։ Այն ստեղծել են սքեյթբորդիստները, ովքեր ցանկանում էին ցույց տալ հնարքներ փոքր չափերով սքեյթբորդներով կամ զբաղվել վատ եղանակին, երբ անհնար էր դուրս գալ։ Առաջին ֆինգերբորդները պատրաստվում էին փայտից, պլաստիկից կամ թղթից, իսկ անիվները՝ ձեռքով կտրատված նյութերից։

Դրանք էլ օգտագործվում էին որպես մինի-սքեյթներ, որոնց վրա հնարավոր էր մատներով ցուցադրել տարբեր հնարքներ։ Առաջին անգամ ֆինգերբորդները լայնորեն հայտնի են դարձել սքեյթբորդներին նվիրված ամսագրերում, որտեղ դրանք կիրառվում էին հնարքների մեխանիկան ցույց տալու համար։

Հետագայում՝ 1980-ականներին, հայտնվել են ֆինգերբորդների առաջին կոմերցիոն մոդելները խաղալիքային հավաքածուներում (օրինակ՝ Hot Wheels, Powell Peralta)։

Դրանք հիմնականում պլաստիկ տախտակներ էին՝ առանց իսկական առանցքների կամ անիվների։ Այդ ժամանակ դրանք դիտվում էին որպես մանկական խաղալիք, այլ ոչ թե մարզական պարագա ունեցող իրեր։ Այնուամենայնիվ, դրանք արդեն իսկ սկսել էին ձևավորել ֆինգերբորդային խմբեր, որտեղ մարդիկ փոքրիկ ռամփներ և պարկեր էին կառուցում մրցելու համար։

Ֆինգերբորդինգի իրական բումն սկսվել է 1998 թվականին, երբ ամերիկյան Tech Deck ընկերությունն սկսել է դրանց սերիական արտադրությունը՝ ստեղծելով ճշգրիտ պատճեններ իրական սքեյթբորդներից։ Դրանք ունեին գրիպ-տեյփ, մետաղական առանցքներ, իսկական անիվներ։ Արդյունքում Tech Deck-ը դարձավ համաշխարհային հիթ՝ հատկապես դեռահասների շրջանում։

Այս շրջանից էլ սկսվեցին ֆինգերբորդինգի առաջին մրցույթներն ու մինի սքեյթ-պարկերը, որտեղ խաղացողները ցույց էին տալիս իրենց հնարքները։ Արդեն 2000-ականների սկզբին ֆինգերբորդինգը դարձավ առանձին ենթամշակույթ։

Առաջացան ձեռագործ (handmade) բրենդներ, որոնք ստեղծում էին տախտակներ փայտից, ալ յումինից և ածխածնային մանրաթելից։ Սկսեցին արտադրվել մինի պարագաներ՝ ռեյլեր, ռամփեր, արկղեր և պատնեշներ։ Ֆինգերբորդիստներն սկսեցին նկարահանել իրենց հնարքները, տարածել YouTube-ում և ֆորումներում։

Իսկ 2010-ականներին ֆինգերբորդինգը ստացավ մարզական ճանաչում։ Սկսեցին կազմակերպվել միջազգային մրցումներ, ձևավորվեցին համաշխարհային համայնքներ՝ Եվրոպայից մինչև Ճապոնիա և Ռուսաստան։

2020-ականներին ֆինգերբորդը դարձել է բարձր ճշգրտությամբ մինի-տեխնիկա։

Հազվագյուտ մոդելները սկսել են վաճառվել հարյուրավոր դոլարներով՝ որպես հավաքածուային արժեքավոր իրեր։

Հայաստանում ֆինգերբորդինգը տարածված է երիտասարդների շրջանում՝ հատկապես սքեյթբորդային համայնքներում։ Վերջին տարիներին հայտնվել են փոքրիկ մրցումներ, ինչպես նաև տեղական վարպետներ, որոնք ձեռքով պատրաստում են փայտե տախտակներ և մինի-պարկեր։ Սոցիալական ցանցերում հայկական ֆինգերբորդիստները ակտիվ են՝ հատկապես TikTok-ում և Instagram-ում, որտեղ ներկայացնում են իրենց հնարքներն ու սեփական դիզայնով ֆինգերբորդները։

Ֆինգերբորդի ստանդարտ երկարությունը 96 մմ է, իսկ լայնությունը՝ 32–38 մմ։

Որոշ մոդելներ ունեն մագնիսային անիվներ, որոնք թույլ են տալիս կատարել կայուն հնարքներ։ Ամենաթանկ ֆինգերբորդը պատրաստվել է մաքուր ոսկուց և գնահատվել է ավելի քան 10000 ԱՄՆ դոլար։ Ներկայում Գերմանիայում և Ճապոնիայում ֆինգերբորդինգը ներառված է մանկական ակումբներում՝ որպես շարժողական հմտությունները զարգացնելու միջոց։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան «ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»