Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Նոր էսկալացիա տարածաշրջանում․ Իրանը սկսում է հրթիռային հարվածների նոր ալիք

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Blog Image

Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում  է աճել՝ ուղեկցվելով կոշտ հայտարարություններով, ռազմական գործողությունների ընդլայնմամաբ և դիվանագիտական ակտիվ շփումներով։ Տարածաշրջանում զարգացող իրադարձությունները ցույց են տալիս, որ հակամարտության դադարեցման մեխանիզմներ առայժմ չեն երևում, մինչդեռ միջազգային դերակատարները փորձում են տարբեր ձևաչափերով ազդել իրավիճակի վրա։ Թուրքիան այս փուլում պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով, որ Անկարան փորձում է Թեհրանին համոզել դադարեցնել հարձակումները Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան ռազմաբազներ։

Ֆիդանի խոսքով՝ տարածաշրջանում լարվածության շարունակական աճը կարող է ավելի լայն անվտանգության սպառնալիքներ առաջացնել։ Միևնույն ժամանակ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա կասկած է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ողջ լինելու վերաբերյալ՝  նշելով՝ եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի քայլ կատարի իր երկրի համար և հանձնվի։ 

Իրանի պաշտոնական դիրքորոշումը, սակայն, մնում է կտրուկ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Թեհրանին տրամադրվեն անվտանգության հստակ երաշխիքներ և փոխհատուցում վճարվի։ Նրա խոսքով՝ այս պահին պատերազմը դադարեցնելու կոնկրետ նախաձեռնություններ դեռևս չեն ներկայացվել։ Այս ֆոնին Իրանը հայտարարել է հրթիռային հարվածների նոր ալիքի մեկնարկի մասին, որն ուղղված է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին, ինչպես նաև հրամանատարական և վերահսկողական կենտրոններին։

Դիվանագիտական մակարդակում նույնպես շարունակվում են քննարկումները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի ընթացքում Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ձևավորելով միջազգային կոալիցիա, որը նպատակ ունի համախմբել ուժերն ու միջոցները և ապահովել նավագնացության անվտանգությունը տարածաշրջանում՝ հատկապես Հորմուզի նեղուցում աճող լարվածության պայմաններում։  Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել Իրանին դադարեցնել հարվածները Մերձավոր Արևելքի երկրների ուղղությամբ և հնարավորինս արագ վերականգնել նավագնացության ազատությունը նեղուցում։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, իր հերթին, հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է պայքարը այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ նախագահը հասկանա Իսլամական Հանրապետության դեմ իր ագրեսիայի սխալը։ Այսպիսով, տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Ռազմական գործողությունների ակտիվացումը, կոշտ հայտարարությունները և դեռևս չձևավորված դիվանագիտական լուծումները վկայում են, որ հակամարտության հանգուցալուծման ճանապարհը շարունակում է մնալ բարդ և անորոշ։

Ալիտա Եղիազարյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance