Մարկո Վերատին երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
SPORTՖրանսիական ՊՍԺ-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին երկարաձգել է պայմանագիրը փարիզյան ակումբի հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը, Վերատին ՊՍԺ-ում կմնա մինչև 2020թ. հունիսի 30-ը:
Մարկո Վերատին ՊՍԺ է տեղափոխվել 2012թ. իտալական «Պեսկարա» ակումբից: Ֆրանսիական ակումբը երիտասարդ կիսապաշտպանի համար վճարել է 12 միլիոն եվրո:
Մարկո Վերատիի նախկին գլխավոր մարզիչ Ջուզեպե Գալդերիսին, իր հերթին, չի բացառել, որ 2020թ.-ից հետո կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել իսպական «Ռեալ»-ում կամ «Բարսելոնա»-ում: Նա ընդգծել է, որ Մարկոն տաղանդավոր ու հեռանկարային ֆուտբոլիստ է, իսկ նրա երիտասարդ տարիքը կարո է նրան թույլ տալ ապագայում ևս մեծ ակումբներում հանդես գալ:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



