Մարկո Վերատին երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
ՍՊՈՐՏՖրանսիական ՊՍԺ-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին երկարաձգել է պայմանագիրը փարիզյան ակումբի հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը, Վերատին ՊՍԺ-ում կմնա մինչև 2020թ. հունիսի 30-ը:
Մարկո Վերատին ՊՍԺ է տեղափոխվել 2012թ. իտալական «Պեսկարա» ակումբից: Ֆրանսիական ակումբը երիտասարդ կիսապաշտպանի համար վճարել է 12 միլիոն եվրո:
Մարկո Վերատիի նախկին գլխավոր մարզիչ Ջուզեպե Գալդերիսին, իր հերթին, չի բացառել, որ 2020թ.-ից հետո կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել իսպական «Ռեալ»-ում կամ «Բարսելոնա»-ում: Նա ընդգծել է, որ Մարկոն տաղանդավոր ու հեռանկարային ֆուտբոլիստ է, իսկ նրա երիտասարդ տարիքը կարո է նրան թույլ տալ ապագայում ևս մեծ ակումբներում հանդես գալ:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



