Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական հարվածները միջազգային հարաբերությունների համակարգում ստեղծել են մի իրավիճակ, որը կարելի է բնութագրել որպես աշխարհակարգային տրամաբանության էական վերափոխում։ Երկար տարիներ միջազգային քաղաքականության մեջ գործում էր այնպիսի մեխանիզմ, որի միջոցով մեծ տերությունները փորձում էին լեգիտիմացնել իրենց ռազմական գործողությունները միջազգային հանրության աչքում։ Այդ գործընթացը սովորաբար ներառում էր երկարատև դիվանագիտական նախապատրաստություն, միջազգային կառույցներում քննարկումներ, տարբեր քաղաքական և իրավական հիմնավորումների ներկայացում և դաշնակիցների լայն կոալիցիայի ձևավորում։

Նման մեխանիզմների միջոցով ստեղծվում էր այնպիսի պատկեր, ըստ որի, ռազմական գործողությունը ոչ թե պարզապես ուժի կիրառում է, այլ իբր միջազգային անվտանգության ապահովման անհրաժեշտ քայլ։ Սակայն Իրանի դեմ իրականացված գործողությունների պարագայում այս ամբողջ տրամաբանությունը զգալիորեն փոխվել է, քանի որ Վաշինգտոնը, փաստացի, դիմել է միակողմանի գործողությունների՝ առանց այն նախնական դիվանագիտական գործընթացների, որոնք նախկինում բնորոշ էին նման գործողություններին։

Պատմականորեն ԱՄՆ-ի ռազմական միջամտությունները հաճախ ուղեկցվել են գաղափարական կամ քաղաքական հիմնավորումներով, որոնք ներկայացվել են որպես համաշխարհային անվտանգության ապահովման անհրաժեշտություն։ Իրաքի կամ Աֆղանստանի դեպքերում ամերիկյան վարչակազմերը խոսում էին «nation-building»-ի, ժողովրդավարության տարածման, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կամ զանգվածային ոչնչացման զենքերի վտանգի մասին։ Այսպիսի նարատիվները, անկախ դրանց՝ իրականությանը համապատասխան լինել-չլինելու հարցից, ծառայում էին միջազգային հանրության շրջանում որոշակի լեգիտիմություն ստեղծելու նպատակին։ Դրանք ուղեկցվում էին ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում և այլ միջազգային կառույցներում երկար քննարկումներով, բանաձևերի նախագծերով և դիվանագիտական ակտիվությամբ, որի հիմնական նպատակը լայն միջազգային կոալիցիայի ձևավորումն էր։ Այդ կոալիցիաները կարևոր էին ոչ միայն ռազմական առումով, այլ նաև քաղաքական տեսանկյունից, որովհետև դրանք ստեղծում էին այնպիսի պատկեր, թե գործողությունները իրականում միջազգային հանրության միասնական կամքն են արտահայտում։

Իրանի դեմ հարձակման դեպքում, սակայն, այդպիսի նախապատրաստական գործընթաց գրեթե չի եղել, և ԱՄՆ-ը փաստացի հանդես է եկել որպես միակողմանի գործող ուժ՝ իր գործողությունները հիմնավորելով սեփական ազգային անվտանգության և տարածաշրջանային ռազմավարական շահերի տրամաբանությամբ։ Թեև Իսրայելը հանդես է գալիս որպես Վաշինգտոնի ամենաակտիվ գործընկերներից մեկն այս գործողություններում, այնուամենայնիվ, ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ ամերիկյան ռազմավարությունը կառուցված է հիմնականում միակողմանի նախաձեռնության վրա։

ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարություններում բացահայտ ձևով նշվում է, որ գործողությունների հիմնական նպատակներն են Իրանում ռեժիմի փոփոխությունը, երկրի միջուկային ծրագրի դադարեցումը և հրթիռային ծրագրի սահմանափակումը։

Այս հայտարարություններն իրենց մեջ պարունակում են բավականին կոշտ քաղաքական ուղերձ, որովհետև դրանք ուղղակիորեն միջամտություն են այլ պետության ներքին քաղաքական համակարգին։ Եթե նախկինում նման նպատակները ներկայացվում էին ավելի շրջանցիկ ձևակերպումներով, ապա այս դեպքում դրանք հայտարարվում են բաց և ուղիղ, ինչը ևս վկայում է միջազգային հարաբերությունների նորմատիվ համակարգի փոփոխության մասին։

ԱՄՆ-ի դաշնակիցների արձագանքը ևս բավականին բարդ և բազմաշերտ է։ Մի կողմից՝ եվրոպական մի շարք երկրներ հայտարարում են, որ հասկանում են Վաշինգտոնի անվտանգության մտահոգությունները և, ընդհանուր առմամբ, աջակցում են Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման գաղափարին, սակայն մյուս կողմից՝ ակնհայտ է նաև որոշակի դժկամություն, որովհետև գործողությունները իրականացվել են առանց դաշնակիցների հետ նախնական լայն խորհրդակցությունների։ Եվրոպական քաղաքական շրջանակներում հնչում են հայտարարություններ միջազգային իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին, և որոշ երկրներ նույնիսկ քննադատում են ԱՄՆ-ի միակողմանի քայլերը։ Հատկապես կոշտ դիրքորոշում է արտահայտել Իսպանիան, որը հայտարարել է, թե չի տրամադրելու իր տարածքում գտնվող ռազմաբազաները ամերիկյան ռազմական գործողությունների համար։ Սա բավականին նշանակալի ազդակ է, որովհետև ցույց է տալիս, որ արևմտյան դաշինքի ներսում նույնպես գոյություն ունեն տարբեր մոտեցումներ և գնահատականներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Միաժամանակ, չի բացառվում, որ ԱՄՆ-ը ժամանակի ընթացքում փորձելու է իր քաղաքական և տնտեսական ազդեցության լծակների միջոցով ներգրավել նաև եվրոպական գործընկերներին հակամարտության մեջ։ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ նման մեխանիզմները նորություն չեն։ Հաճախ ռազմական գործողությունների սկզբնական փուլում դաշնակիցները պահպանում են զգուշավոր դիրքորոշում, սակայն հետագայում աստիճանաբար ներգրավվում են քաղաքական, ֆինանսական կամ ռազմական աջակցության ձևաչափերով։ Եթե հակամարտությունը երկարատև բնույթ ստանա, ապա հավանական է, որ նման գործընթացներ տեղի ունենան նաև այս դեպքում։

Տարածաշրջանային ուժերի տեսանկյունից Իրանի դեմ գործողությունները նույնպես ունեն տարբեր ազդեցություններ։ Թուրքական գործոնը այստեղ առանձնահատուկ կարևորություն ունի։ Չնայած պաշտոնական Անկարան փորձում է հանդես գալ որպես հավասարակշռված դիրքորոշում ունեցող պետություն և հայտարարում է, որ չի աջակցում Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն ռազմավարական մակարդակում Իրանի թուլացումը կարող է բացել նոր հնարավորություններ Թուրքիայի համար։

Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում ուժերի հարաբերակցությունը մեծապես կախված է Իրանի, Թուրքիայի և արաբական երկրների փոխազդեցությունից։ Եթե Իրանի դիրքերը թուլանան, ապա Թուրքիան կարող է փորձել ընդլայնել իր ազդեցությունը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ուղղությամբ՝ առաջ մղելով իր տարածաշրջանային և պանթուրքական ռազմավարությունները։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ռազմական գործողությունների առաջին փուլը դեռևս չի տվել այն արդյունքները, որոնք ակնկալում էին Վաշինգտոնում և Թել Ավիվում։ Կային կանխատեսումներ, ըստ որոնց, առաջին հարվածներից հետո Իրանի իշխանական համակարգը կարող է արագորեն փլուզվել, հատկապես եթե վերացվեն երկրի բարձրագույն քաղաքական կամ կրոնական առաջնորդները։ Սակայն տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ Իրանի պետական համակարգը շարունակում է գործել և պահպանել կառավարման հիմնական մեխանիզմները։ Իրանի քաղաքական կառուցվածքը բավականին բարդ և բազմաստիճան համակարգ է, որտեղ իշխանությունը կենտրոնացած չէ միայն մեկ անձի շուրջ, և այդ պատճառով նույնիսկ ամենաբարձր մակարդակի կորուստները պարտադիր չեն հանգեցնի համակարգի արագ փլուզման։

Շատ ռազմական և քաղաքական փորձագետներ արդեն խոսում են այն մասին, որ այս հակամարտությունը կարող է երկարատև բնույթ ստանալ։ Կան գնահատականներ, ըստ որոնց, պատերազմը կարող է շարունակվել մի քանի ամիս կամ նույնիսկ ավելի երկար ժամանակահատված։ Քննարկվում են նաև հնարավոր սցենարներ, որոնց թվում է ԱՄՆ-ի կողմից ցամաքային ներխուժման կազմակերպման տարբերակը, թեև նման քայլը չափազանց բարդ և ռիսկային կլինի՝ հաշվի առնելով Իրանի տարածքային մեծությունը, բնակչության թվաքանակը և ռազմական ներուժը։ Իրանը ոչ միայն տարածաշրջանի խոշոր պետություններից մեկն է, այլ նաև ունի ուժեղ ռազմական ենթակառուցվածքներ, ազդեցություն տարածաշրջանային տարբեր զինված խմբավորումների վրա և աշխարհագրական դիրք, որը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ցանկացած արտաքին ներխուժման համար։

Այս ամենը ցույց է տալիս, որ Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունները կարող են ունենալ շատ ավելի լայն հետևանքներ միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար։ Եթե մեծ տերություններն սկսեն ավելի հաճախ դիմել միակողմանի ռազմական գործողությունների՝ առանց միջազգային կառույցների և իրավական մեխանիզմների ներգրավման, ապա դա կարող է հանգեցնել ուժի քաղաքականության վերադարձին՝ որպես միջազգային հարաբերությունների հիմնական գործոնի։ Իսկ այդպիսի զարգացումը նշանակում է, որ համաշխարհային համակարգը աստիճանաբար կարող է հեռանալ այն կանոններից, որոնք ձևավորվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Ժամանակը ցույց կտա՝ արդյոք այս հակամարտությունը կվերածվի՞ երկարատև պատերազմի, թե՞ կավարտվի նոր քաղաքական պայմանավորվածություններով, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այն դարձել է ժամանակակից միջազգային հարաբերությունների ամենակարևոր փորձություններից մեկը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation