Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական հարվածները միջազգային հարաբերությունների համակարգում ստեղծել են մի իրավիճակ, որը կարելի է բնութագրել որպես աշխարհակարգային տրամաբանության էական վերափոխում։ Երկար տարիներ միջազգային քաղաքականության մեջ գործում էր այնպիսի մեխանիզմ, որի միջոցով մեծ տերությունները փորձում էին լեգիտիմացնել իրենց ռազմական գործողությունները միջազգային հանրության աչքում։ Այդ գործընթացը սովորաբար ներառում էր երկարատև դիվանագիտական նախապատրաստություն, միջազգային կառույցներում քննարկումներ, տարբեր քաղաքական և իրավական հիմնավորումների ներկայացում և դաշնակիցների լայն կոալիցիայի ձևավորում։

Նման մեխանիզմների միջոցով ստեղծվում էր այնպիսի պատկեր, ըստ որի, ռազմական գործողությունը ոչ թե պարզապես ուժի կիրառում է, այլ իբր միջազգային անվտանգության ապահովման անհրաժեշտ քայլ։ Սակայն Իրանի դեմ իրականացված գործողությունների պարագայում այս ամբողջ տրամաբանությունը զգալիորեն փոխվել է, քանի որ Վաշինգտոնը, փաստացի, դիմել է միակողմանի գործողությունների՝ առանց այն նախնական դիվանագիտական գործընթացների, որոնք նախկինում բնորոշ էին նման գործողություններին։

Պատմականորեն ԱՄՆ-ի ռազմական միջամտությունները հաճախ ուղեկցվել են գաղափարական կամ քաղաքական հիմնավորումներով, որոնք ներկայացվել են որպես համաշխարհային անվտանգության ապահովման անհրաժեշտություն։ Իրաքի կամ Աֆղանստանի դեպքերում ամերիկյան վարչակազմերը խոսում էին «nation-building»-ի, ժողովրդավարության տարածման, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կամ զանգվածային ոչնչացման զենքերի վտանգի մասին։ Այսպիսի նարատիվները, անկախ դրանց՝ իրականությանը համապատասխան լինել-չլինելու հարցից, ծառայում էին միջազգային հանրության շրջանում որոշակի լեգիտիմություն ստեղծելու նպատակին։ Դրանք ուղեկցվում էին ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում և այլ միջազգային կառույցներում երկար քննարկումներով, բանաձևերի նախագծերով և դիվանագիտական ակտիվությամբ, որի հիմնական նպատակը լայն միջազգային կոալիցիայի ձևավորումն էր։ Այդ կոալիցիաները կարևոր էին ոչ միայն ռազմական առումով, այլ նաև քաղաքական տեսանկյունից, որովհետև դրանք ստեղծում էին այնպիսի պատկեր, թե գործողությունները իրականում միջազգային հանրության միասնական կամքն են արտահայտում։

Իրանի դեմ հարձակման դեպքում, սակայն, այդպիսի նախապատրաստական գործընթաց գրեթե չի եղել, և ԱՄՆ-ը փաստացի հանդես է եկել որպես միակողմանի գործող ուժ՝ իր գործողությունները հիմնավորելով սեփական ազգային անվտանգության և տարածաշրջանային ռազմավարական շահերի տրամաբանությամբ։ Թեև Իսրայելը հանդես է գալիս որպես Վաշինգտոնի ամենաակտիվ գործընկերներից մեկն այս գործողություններում, այնուամենայնիվ, ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ ամերիկյան ռազմավարությունը կառուցված է հիմնականում միակողմանի նախաձեռնության վրա։

ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարություններում բացահայտ ձևով նշվում է, որ գործողությունների հիմնական նպատակներն են Իրանում ռեժիմի փոփոխությունը, երկրի միջուկային ծրագրի դադարեցումը և հրթիռային ծրագրի սահմանափակումը։

Այս հայտարարություններն իրենց մեջ պարունակում են բավականին կոշտ քաղաքական ուղերձ, որովհետև դրանք ուղղակիորեն միջամտություն են այլ պետության ներքին քաղաքական համակարգին։ Եթե նախկինում նման նպատակները ներկայացվում էին ավելի շրջանցիկ ձևակերպումներով, ապա այս դեպքում դրանք հայտարարվում են բաց և ուղիղ, ինչը ևս վկայում է միջազգային հարաբերությունների նորմատիվ համակարգի փոփոխության մասին։

ԱՄՆ-ի դաշնակիցների արձագանքը ևս բավականին բարդ և բազմաշերտ է։ Մի կողմից՝ եվրոպական մի շարք երկրներ հայտարարում են, որ հասկանում են Վաշինգտոնի անվտանգության մտահոգությունները և, ընդհանուր առմամբ, աջակցում են Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման գաղափարին, սակայն մյուս կողմից՝ ակնհայտ է նաև որոշակի դժկամություն, որովհետև գործողությունները իրականացվել են առանց դաշնակիցների հետ նախնական լայն խորհրդակցությունների։ Եվրոպական քաղաքական շրջանակներում հնչում են հայտարարություններ միջազգային իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին, և որոշ երկրներ նույնիսկ քննադատում են ԱՄՆ-ի միակողմանի քայլերը։ Հատկապես կոշտ դիրքորոշում է արտահայտել Իսպանիան, որը հայտարարել է, թե չի տրամադրելու իր տարածքում գտնվող ռազմաբազաները ամերիկյան ռազմական գործողությունների համար։ Սա բավականին նշանակալի ազդակ է, որովհետև ցույց է տալիս, որ արևմտյան դաշինքի ներսում նույնպես գոյություն ունեն տարբեր մոտեցումներ և գնահատականներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Միաժամանակ, չի բացառվում, որ ԱՄՆ-ը ժամանակի ընթացքում փորձելու է իր քաղաքական և տնտեսական ազդեցության լծակների միջոցով ներգրավել նաև եվրոպական գործընկերներին հակամարտության մեջ։ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ նման մեխանիզմները նորություն չեն։ Հաճախ ռազմական գործողությունների սկզբնական փուլում դաշնակիցները պահպանում են զգուշավոր դիրքորոշում, սակայն հետագայում աստիճանաբար ներգրավվում են քաղաքական, ֆինանսական կամ ռազմական աջակցության ձևաչափերով։ Եթե հակամարտությունը երկարատև բնույթ ստանա, ապա հավանական է, որ նման գործընթացներ տեղի ունենան նաև այս դեպքում։

Տարածաշրջանային ուժերի տեսանկյունից Իրանի դեմ գործողությունները նույնպես ունեն տարբեր ազդեցություններ։ Թուրքական գործոնը այստեղ առանձնահատուկ կարևորություն ունի։ Չնայած պաշտոնական Անկարան փորձում է հանդես գալ որպես հավասարակշռված դիրքորոշում ունեցող պետություն և հայտարարում է, որ չի աջակցում Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն ռազմավարական մակարդակում Իրանի թուլացումը կարող է բացել նոր հնարավորություններ Թուրքիայի համար։

Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում ուժերի հարաբերակցությունը մեծապես կախված է Իրանի, Թուրքիայի և արաբական երկրների փոխազդեցությունից։ Եթե Իրանի դիրքերը թուլանան, ապա Թուրքիան կարող է փորձել ընդլայնել իր ազդեցությունը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ուղղությամբ՝ առաջ մղելով իր տարածաշրջանային և պանթուրքական ռազմավարությունները։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ռազմական գործողությունների առաջին փուլը դեռևս չի տվել այն արդյունքները, որոնք ակնկալում էին Վաշինգտոնում և Թել Ավիվում։ Կային կանխատեսումներ, ըստ որոնց, առաջին հարվածներից հետո Իրանի իշխանական համակարգը կարող է արագորեն փլուզվել, հատկապես եթե վերացվեն երկրի բարձրագույն քաղաքական կամ կրոնական առաջնորդները։ Սակայն տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ Իրանի պետական համակարգը շարունակում է գործել և պահպանել կառավարման հիմնական մեխանիզմները։ Իրանի քաղաքական կառուցվածքը բավականին բարդ և բազմաստիճան համակարգ է, որտեղ իշխանությունը կենտրոնացած չէ միայն մեկ անձի շուրջ, և այդ պատճառով նույնիսկ ամենաբարձր մակարդակի կորուստները պարտադիր չեն հանգեցնի համակարգի արագ փլուզման։

Շատ ռազմական և քաղաքական փորձագետներ արդեն խոսում են այն մասին, որ այս հակամարտությունը կարող է երկարատև բնույթ ստանալ։ Կան գնահատականներ, ըստ որոնց, պատերազմը կարող է շարունակվել մի քանի ամիս կամ նույնիսկ ավելի երկար ժամանակահատված։ Քննարկվում են նաև հնարավոր սցենարներ, որոնց թվում է ԱՄՆ-ի կողմից ցամաքային ներխուժման կազմակերպման տարբերակը, թեև նման քայլը չափազանց բարդ և ռիսկային կլինի՝ հաշվի առնելով Իրանի տարածքային մեծությունը, բնակչության թվաքանակը և ռազմական ներուժը։ Իրանը ոչ միայն տարածաշրջանի խոշոր պետություններից մեկն է, այլ նաև ունի ուժեղ ռազմական ենթակառուցվածքներ, ազդեցություն տարածաշրջանային տարբեր զինված խմբավորումների վրա և աշխարհագրական դիրք, որը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ցանկացած արտաքին ներխուժման համար։

Այս ամենը ցույց է տալիս, որ Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունները կարող են ունենալ շատ ավելի լայն հետևանքներ միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար։ Եթե մեծ տերություններն սկսեն ավելի հաճախ դիմել միակողմանի ռազմական գործողությունների՝ առանց միջազգային կառույցների և իրավական մեխանիզմների ներգրավման, ապա դա կարող է հանգեցնել ուժի քաղաքականության վերադարձին՝ որպես միջազգային հարաբերությունների հիմնական գործոնի։ Իսկ այդպիսի զարգացումը նշանակում է, որ համաշխարհային համակարգը աստիճանաբար կարող է հեռանալ այն կանոններից, որոնք ձևավորվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Ժամանակը ցույց կտա՝ արդյոք այս հակամարտությունը կվերածվի՞ երկարատև պատերազմի, թե՞ կավարտվի նոր քաղաքական պայմանավորվածություններով, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այն դարձել է ժամանակակից միջազգային հարաբերությունների ամենակարևոր փորձություններից մեկը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ