Քանյե Ուեսթը միլիոնավոր դոլարների պարտքեր է կուտակել
PHOTOՌեփեր Քանյե Ուեսթը օրեր առաջ ներկայացրեց The Life of Pablo ալբոմն ու Kanye West Yeezy Season 3 հագուստի նոր հավաքածուն։ Այս ամենը ռեփերի վրա էժան չնստեց՝ ռեփերը մեծ պարտքերի տակ է հայտնվել։ Նա խոստովանել է, որ բանկերին 53 միլիոն դոլար է պարտք։ Այդ մասին նա խոստովանել է Թվիթերի իր էջում։
«Ես գրում եմ սա, որ իմանաք՝ 53 միլիոն դոլար պարտք ունեմ։ Խնդրում եմ, աղոթեք այն բանի համար, որ այս բարդ իրավիճակը հաղթահարենք։ Սրտանց եմ ասում»,- գրել է Քանյեն։
Սա առաջին անգամը չէ, որ ռեփերը հայտնում է իր պարտքերի մասին։ Նախորդ տարի նա 16 միլիոն դոլար էր պարտք արել։ «Ես փորձեցի միլիարդատերերի խաղեր խաղալ, այդքան պարտքի տակ ընկա։ Բայց կհաղթահարեմ»,- այն ժամանակ ասել էր նա։
Պատրաստեց Past.am-ը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



