Քանյե Ուեսթը միլիոնավոր դոլարների պարտքեր է կուտակել
ՖՈՏՈ
Ռեփեր Քանյե Ուեսթը օրեր առաջ ներկայացրեց The Life of Pablo ալբոմն ու Kanye West Yeezy Season 3 հագուստի նոր հավաքածուն։ Այս ամենը ռեփերի վրա էժան չնստեց՝ ռեփերը մեծ պարտքերի տակ է հայտնվել։ Նա խոստովանել է, որ բանկերին 53 միլիոն դոլար է պարտք։ Այդ մասին նա խոստովանել է Թվիթերի իր էջում։
«Ես գրում եմ սա, որ իմանաք՝ 53 միլիոն դոլար պարտք ունեմ։ Խնդրում եմ, աղոթեք այն բանի համար, որ այս բարդ իրավիճակը հաղթահարենք։ Սրտանց եմ ասում»,- գրել է Քանյեն։
Սա առաջին անգամը չէ, որ ռեփերը հայտնում է իր պարտքերի մասին։ Նախորդ տարի նա 16 միլիոն դոլար էր պարտք արել։ «Ես փորձեցի միլիարդատերերի խաղեր խաղալ, այդքան պարտքի տակ ընկա։ Բայց կհաղթահարեմ»,- այն ժամանակ ասել էր նա։
Պատրաստեց Past.am-ը:





















































1
«Իրականում մենք ուշացրեցինք վիրահատությունը». ինչո՞ւ է ինը տարի առաջվա դեպքը հիմա «հիշվել». «Փաստ»
2
Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում
3
Խորեն Լևոնյանն ամուսնացել է
4
Բռնաճնշումները՝ մերձեցման առիթ. ԵՄ-ն ու Հայաստանը՝ «նոր մակարդակի» վրա
5
Ովքե՞ր են Բաքվում ձերբակալված և դաժան ծեծի ենթարկված ռուսները (լուսանկարներ)